Տնից-տեղից հեռու-1

Դավթաշենի կամուրջը,
արևը,
կեղտոտ, բայց դե գոնե այգին,
լայն ջինսս, փռչոտ կոշիկներս ու ես
ազգապահպան ծրագրեր ենք մշակում`
<<ինչպես փրկել հայ աղջկա սիրտը>> խորագրով:

աստիճաններ: ջրվեժող ցեխաջուր:
իրար քսմսվող մարդկային և կենդանական զույգեր:
ազգային պատմության թանգարանի լիիրավ ներկայացուցիչ,
հայ կենցաղի անպետքությունների ճշգրիտ հավաքածու - բոմժ - բոմժեր:
զիբիլ:
մի խոսքով մալականի սադ
մեր տնից ահագին հեռու
մեր մաքուր սպիտակեղեններից հեռու

ես գալիս եմ քեզ մոտ
օվալաձև արևի շոգ տխրությունը քեզ հետ կիսելու,
ձորի բերանի բազրիքներից ծռված քամի կուլ տալու,
Շրեկի էշը հիշելու,
մի խոսքով ինչ-որ անհաջող մեկի մասին մտածելու համար…

մալականի սադ:
իմ հերթական ապուշ սեր:
ես քեզ սիրում եմ, բայց դու ինձ չես զանգի:
բոմժացած իմ հեռախոս:
արմենթել:
Դավթաշենի կամուրջ:
ու ես, որ քամի եմ չռթում,
ձեռքերիս բաց տարածության մեջ տեղավորում եմ քեզ
ու… սիրում:

No comments:

Post a Comment