ռաբինդրանաթ թագոր - հնդիկ գրող:
չեմ կարդացել: ամոթ ինձ:
սոսինձ – նախատեսված է թղթի, փայտի, կտորի և
այլնը կպցնելու համար: մի խոսքով ամեն ինչ կպցնում է իրար
բացի ինձնից ու քեզնից: ամոթ իրեն:
դու: դու էշ-էշ ձմերուկ ես ուտում,
ես էլ թթու դրած վարունգի աշխուժությամբ
էշ-էշ մտածում եմ ինչ անել,
որ հետո միասին կրծենք ձմերուկիդ կճեպները…
գիշեր: ևս մի անռոմանտիկ ու հակահիգիենիկ գիշեր առանց քեզ:
ինչ-որ մեկը թաղով մեկ քեֆ է անում:
ես մեր խոհանոցով մեկ փռել եմ թղթերս, մազերս,
չորացնում եմ եղունգներիս լաքը…,
ընթացքում հիշում եմ քեզ:
մեկ-մեկ աչքերս փակում եմ,
որովհետև քամին ծովի պես խշշշշշշում է,
թեև շների անտաղանդ գռմռոցը,
ոնց որ թուրքի դրախտում խոզի փառահեղ խորովածը:
հըմ: (քմծիծաղ)
-ռաբինդրանաթ թագոր, - հնդիկ գրող, -
ներկայացնում է մեր տնից երկու կանգառ վերև կանգնող ակնոցավորը,
- ութ հատոր ունեմ, ռուսերենով, գինը` … պայմանագրային…,
հըմ: (լացեմ, թե ոնց)
-սպրինտ ջնջի, շահի, կառնես:
հուշում: հըմ: (խառը կանաչի)
…
անորակ սոսինձ: թքած-կպցրած աստղեր:
ես:
դու:
ռաբինդրանաթ թագորը:
շները:
բերնեբերան հակահիգիենիկ սիրով լցված գիշեր,
որ հետ եմ տալիս խոհանոցի պատուհանից
և փակում աչքերս… խշշշ

No comments:
Post a Comment