Ռուսաստանից արդեն վերադարձել են Միջազգային գրական խորհրդաժողովի Հայաստանի մասնակիցներ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը և գրող Ելենա Շուվաևան: Գրողների քաղաք Պերեդելկինոյում տեղի ունեցած այս խորհրդաժողովի ու հայ երիտասարդ գրողների խնդիրների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի հետ:
– Ի՞նչ հարցեր քննարկվեցին խորհրդաժողովի ժամանակ, արդյո՞ք Հայաստանի երիտասարդ գրողներն այնտեղ արծարծեցին իրենց խնդիրները։
– Խորհրդաժողովի ժամանակ քննարկվում էին գրականության վերաբերյալ բազմաթիվ հարցեր, դրանք ընդհանուր հարցեր են, որոնք բոլոր երկրների մասնակիցներին են հուզում, ոչ միայն Հայաստանի։ Ասենք՝ քննարկում էինք դասական ու ժամանակաից ստեղծագործությունների զուգակցումները, ռիթմի առկայության ու բացակայության երևույթը։ Համաժողովը հենց նրա համար էր, որ երիտասարդները հասկանային, որ իրենք մենակ չեն, որ ամեն տեղ էլ կան նույնատիպ խնդիրներ: Որ եթե քեզ թվում է, թե դու մենակ ես, վատ է պոեզիայով զբաղվելը, փող չի բերում, դու սոված ես, որ գրելու ժամանակ չի մնում, որ աշխատանքներից դուրս ես գալիս, որ գրականությամբ զբաղվես, ապա պարզվում է, որ աշխարհի ևս 60 երկրների երիտասարդ գրողներ նույն խնդիրներն ունեն:
– Իսկ որո՞նք են այսօրվա երիտասարդ գրողներին հուզող ամենակարևոր ու հրատապ հարցերը:
- Այսօրվա գրողներին պարտադիր են ժամանակ, տեղ ու միջոց՝ ստեղծագործելու համար: Մնացած խնդիրները կվերաբերեն միայն գրականությանը: Թվում ՝ մենք պետք է մտածեինք լեզվի, գրականության մասին, բայց կենցաղային հարցերը խեղդում են դանք, մենք մտածում ենք ինչպես ապրել, եթե գրում ենք ինչպես իրացնենք մեր գրքերը, ինչպես գովազդենք: Եթե դու մտածում ես միայն գրելու մասին, ասում ես, ես գրող եմ, ապա մի տեսակ, լճացում է տեղի ունենում: Ոչ ոք քո փոխարեն չի լուծի կենցաղային հարցերը:
- Դու, որպես գրող, ունես կարդացված չլինելու խնդիր: Ի՞նչ մեխանիզմ կառաջարկես՝ գիրքն ընթերցողին հասցնելու, կարդացվելու համար:
լուսանկարը՝ հս-ի,
լուսանկարում՝ Ելենա Շուվաեվան
- Այդպիսի մեխանիզմներ արդեն կան. ամենամատչելին ինտերնետն է, որն ունի միլիոնավոր ընթերցողներ, որոնց թերևս մի մասը որակյալ ընթերցող է: Երկրորդը գրախանութային հանդիպումներ են, ապա facebook-յան տարբեր տեսակի ակցիաները: Ողջունելի է, որ այսօր մեզանում կան ընթերցողներ, որոնք իսկապես հասկանում են ժամանակակից գրականությունը, կապ են հաստատում բանաստեղծի հետ, խոսում են բանաստեղծի հետ:
-Հասմիկ, հավատո՞ւմ ես, որ այսօրվա երիտասարդ գրողն իր ստեղծագործությամբ կարող է փոխել ինչ որ բան կամ ինչ-որ մեկին:
-Ես ոչ միայն հավատում եմ, այլև համոզված եմ, որ դա հնարավոր է: Մենք ունենք լավ գրականություն, պետք է լավ քիմք ունենալ, որ գտնեն ու կարդան այդ գրականությունը: Դա մի քիչ բարդ է նման յուրաքանչյուրի կյանքում մի շրջանի, երբ ուզում է ամուսանանալ, բայց չկա այդ «մեկը»: Ի՞նչ է պետք անել, պետք է փնտրել, սիրահարվել, ամուսնանալ այդ գրքի հետ, ընտանիք կազմել գրականության հետ:
ԼՈՒՐԵՐ.com 2011
– Ի՞նչ հարցեր քննարկվեցին խորհրդաժողովի ժամանակ, արդյո՞ք Հայաստանի երիտասարդ գրողներն այնտեղ արծարծեցին իրենց խնդիրները։
– Խորհրդաժողովի ժամանակ քննարկվում էին գրականության վերաբերյալ բազմաթիվ հարցեր, դրանք ընդհանուր հարցեր են, որոնք բոլոր երկրների մասնակիցներին են հուզում, ոչ միայն Հայաստանի։ Ասենք՝ քննարկում էինք դասական ու ժամանակաից ստեղծագործությունների զուգակցումները, ռիթմի առկայության ու բացակայության երևույթը։ Համաժողովը հենց նրա համար էր, որ երիտասարդները հասկանային, որ իրենք մենակ չեն, որ ամեն տեղ էլ կան նույնատիպ խնդիրներ: Որ եթե քեզ թվում է, թե դու մենակ ես, վատ է պոեզիայով զբաղվելը, փող չի բերում, դու սոված ես, որ գրելու ժամանակ չի մնում, որ աշխատանքներից դուրս ես գալիս, որ գրականությամբ զբաղվես, ապա պարզվում է, որ աշխարհի ևս 60 երկրների երիտասարդ գրողներ նույն խնդիրներն ունեն:
– Իսկ որո՞նք են այսօրվա երիտասարդ գրողներին հուզող ամենակարևոր ու հրատապ հարցերը:
- Այսօրվա գրողներին պարտադիր են ժամանակ, տեղ ու միջոց՝ ստեղծագործելու համար: Մնացած խնդիրները կվերաբերեն միայն գրականությանը: Թվում ՝ մենք պետք է մտածեինք լեզվի, գրականության մասին, բայց կենցաղային հարցերը խեղդում են դանք, մենք մտածում ենք ինչպես ապրել, եթե գրում ենք ինչպես իրացնենք մեր գրքերը, ինչպես գովազդենք: Եթե դու մտածում ես միայն գրելու մասին, ասում ես, ես գրող եմ, ապա մի տեսակ, լճացում է տեղի ունենում: Ոչ ոք քո փոխարեն չի լուծի կենցաղային հարցերը:
- Դու, որպես գրող, ունես կարդացված չլինելու խնդիր: Ի՞նչ մեխանիզմ կառաջարկես՝ գիրքն ընթերցողին հասցնելու, կարդացվելու համար:
լուսանկարը՝ հս-ի,
լուսանկարում՝ Ելենա Շուվաեվան
|
-Հասմիկ, հավատո՞ւմ ես, որ այսօրվա երիտասարդ գրողն իր ստեղծագործությամբ կարող է փոխել ինչ որ բան կամ ինչ-որ մեկին:
-Ես ոչ միայն հավատում եմ, այլև համոզված եմ, որ դա հնարավոր է: Մենք ունենք լավ գրականություն, պետք է լավ քիմք ունենալ, որ գտնեն ու կարդան այդ գրականությունը: Դա մի քիչ բարդ է նման յուրաքանչյուրի կյանքում մի շրջանի, երբ ուզում է ամուսանանալ, բայց չկա այդ «մեկը»: Ի՞նչ է պետք անել, պետք է փնտրել, սիրահարվել, ամուսնանալ այդ գրքի հետ, ընտանիք կազմել գրականության հետ:
No comments:
Post a Comment