Ֆրանց Կաֆկա | Franz Kafka

(1883-1924թթ., Ավստրիա)












Հետաքրքիր փաստեր Կաֆկայի կյանքից...

ա. Oդենն անվանում էր նրան «20-րդ դարի Դանթե», իսկ ըստ ժամանակակիցների նկարագրի՝ 20-րդ դարի Դանթեն մշտապես զբաղվում էր սպորտով և հետևում մարմնի բարեկազմությանը: Կաֆկան նաև հրաշալի թիավարում էր:

բ. Սարսափում էր մկներից:

գ. Վեց երեխաներից ամենամեծն էր: Փոքր տարիքից գրում էր պատմություններ, իսկ ընտանեկան հավաքույթների ժամանակ նրա գրած պիեսները խաղում էին ինքն ու  քույրերը:

դ. Ամենասիրելի գրողը Ֆլոբերն էր:

ե. Մշտապես լարված էին հարաբերությունները հոր հետ: Մոտ հարյուր էջանոց մի նամակ է գրում հորը, ուր կռիվ է տալիս հոր բռնակալական և իշխող հայացքների դեմ: Չնայած այս ամենին՝ մինչ 31 տարեկանը ապրում է հոր հետ մի տանիքի տակ:

զ. Կաֆկան բուսակեր էր, նաև սիրում էր բույսեր աճեցնել, զբաղվում էր այգեգործությամբ: Մսից հրաժարվել էր  էթիկական սկզբունքների և  հատուկ սննդակարգի պատճառով: Մի անգամ, նայելով ակվարիումի մեջ ապրող ձկանը, ասում է. «Այժմ ես կարող եմ քեզ նայել հանգիստ խղճով, որովհետև էլ չեմ ուտելու»:

է. Իրավաբանական գիտությունների դոկտոր էր, կոչումը ստացել էր 1906թ.:

ը. Կաֆկան սիրում էր հաճախել նուդիստական լողափեր, ուր մշտապես հրաժարվում էր լողազգեստը հանել և հայտնի էր որպես «լողազգեստով մարդը»:

թ. Ցերեկվա ժամը երկուսից հետո չէր աշխատում: Քանի որ գրելու համար ևս ժամանակ էր պետք, նա գիտակցաբար ընտրել էր այնպիսի աշխատանք (աշխատում էր ապահովագրական ընկերությունում), որ ազատ ժամանակն ավելի շատ լինի:

ժ. Երբ արդեն հիվանդ էր թոքախտով ու զգում էր մոտալուտ մահը, խնդրում է մտերիմ ընկերոջը՝ Մաքս Բրոդին, վառել իր բոլոր ձեռագրերը: Իհարկե, Մաքս Բրոդն ընկերոջ խնդրանքը չի կատարում:

ի. Երբեք չի ամուսնացել, բայց նշանվել է երեք անգամ, որից երկուսը նույն կնոջ՝ Ֆելիս Բաուերի հետ:


No comments:

Post a Comment