Հասմիկ Սիմոնյան


Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն այս անգամ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանն է.
Վերջերս բացահայտեցի իմ ամենասիրած գրքերից մեկը՝ Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը»: Հերոսի մայրը՝ բարոնուհին, բավականին հետաքրքիր մի կին, փոքր տարիքում կորցնում է մորը, և գեներալ հայրը, դստերը տանը մենակ չթողնելու համար, վերջինիս տանում է իր հետ պատերազմների, ռազմաճակատ առ ռազմաճակատ շրջում են ձիերով, մի խոսքով, մանկությունն ու պատանեկությունն անցնում է ռազմական ոգով տոգորված: Բայց դե աղջիկ է, մեծացավ, պետք է ամուսնանա: Եվ ամուսնանում է սովորական բարոնի հետ, դառնում սովորական բարոնուհի: Ձանձրույթից փրկում է ասեղնագործությունը: Իսկ ի՞նչ էր ասեղնագործում մետաքսաթելով բարոնուհին: Դե, իհարկե, ռազմական քարտեզներ, ձիեր, զենքեր ու պարսատիկներ, դրվագներ պատերազմի դաշտից, քորոցներն էլ ամրացնում էր դրոշների պես...


No comments:

Post a Comment