Պաբլո Պիկասո. ֆուտբոլ, 1961թ. |
Ֆուտբոլում ամեն ինչ բարդացնում է հակառակորդ թիմի ներկայությունը:
Ժան Պոլ Սարտր
Ֆուտբոլը բալետ է ամբոխի համար:
Դմիտրի Շոստակովիչ
Ֆուտբոլը հրաշալի է կոպիտ աղջիկների համար, բայց արդյո՞ք այն սազում է նրբազգաց տղաներին:
Օսկար Ուայլդ
ֆուտբոլը ոչ մի կապ չունի ազնիվ խաղի հետ: Այն կապված է ատելության, խանդի, մեծամտության, կանոնների անտեսման և բռնության սիրահարների սադիստական հաճույքի հետ, այլ կերպ ասած՝ ֆուտբոլը պատերազմ է կրակոցները հանած:
Ջորջ Օրվել
Այն, որ ես հիմա գիտեմ՝ ինչ է բարոյականությունը, պարտական եմ ֆուտբոլին:
Ալբերտ Կամյու
Պաշտում եմ ֆուտբոլ խաղալ, չնայած մի անգամ գնդակը դիպավ աջ աչքիս՝ միակը, որով տեսնում եմ լույսն ու գույները:
Անդրա Բոչելի
Ֆուտբոլը նման է պտղաբերության տոնի: Տասնմեկ սպերմատոզոիդներ փորձում են հասնել ձվաբջջին: Դարպասապահից խնդրում եմ ներողություն:
Բյորք
անգլերենից թարգմ. ես
No comments:
Post a Comment