Չարլի Չապլին | Charles Chaplin

(1889-1977թթ., Լոնդոն)

1. Բառերն էժան են: Ամենամեծ բանը, որ դու կարող ես ասել, «փիղ»ն է:

2. Եթե մենք մեզ դիտարկենք սեփական էգոյի լույսի ներքո, ապա մենք բոլորս գահընկեց միապետներ ենք:

3. Հուսահատությունն ազդում է թմրադեղի պես. այն պարուրում է միտքը անտարբերությամբ:

4. Մենք մտածում ենք շատ և շատ քիչ զգում : Ավելի շատ տեխնիկա, երբ մենք մարդու կարիք ունենք, ավելի շատ խելք, երբ մեր ուզածը հոգատարությունն է ու բարությունը:

5. Կատակերգության համար ինձ հարկավոր է այգի, ոստիկան և գեղեցիկ աղջիկ:
6. Կյանքը գեղեցիկ հրաշք է, անգամ մեդուզաները:

7. Եթե անընդհատ գետնին նայես, ծիածանը չես տեսնի:

8. Մարդու իրական դեմքը երևում է խմած ժամանակ:

9. Ինչո՞ւ պետք է պոեզիան իմաստ ունենա:

10. Ամենատխուր բանը, որ կարող եմ պատկերացնել, շքեղությանը սովորելն է:

11. Կինը կարող է դարձնել միլիոնատեր ցանկացած միլիարդատիրոջ:

12. Կյանքը կարող է դառնալ հրաշալի, եթե նրանից չվախենաք: Այն ամենը, ինչ հարկավոր է, քաջությունն է, երևակայությունն ու... մի քիչ խմոր:

13. Կյանքը հրաշալի կլինի, եթե մարդիկ քեզ հանգիստ թողնեն:

14. Դերասանները միշտ էլ մերժում են փնտրում, ու երբ մերժում չեն ստանում, մերժում են իրենք իրենց:

15. Ես սիրում եմ քայլել անձրևի տակ. այդպես ոչ ոք չի նկատում արցունքներս:

16. Իմ լավագույն ընկերը հայելին է: Այն երբեք չի ծիծաղում, երբ ես լացում եմ:

17. Հիմար ձևանալու համար պետք է քաջություն ունենալ:

18. Ես հավատում եմ, որ ծիծաղի ու արցունքների իշխանությունը կարող է հակաթույն լինել ատելության ու ահաբեկության դեմ:

19. Իմ շուրթերը տեղյակ չէին իմ խնդիրներից, նրանք զբաղված էին ժպտալով:

20. Վերջ ի վերջո շատ ավելի իրական դեպքեր ու մանրամասներ կան արվեստի գործերում, քան պատմության դասագրքերում:

Անգլերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը



տեսնել այլ հրապարակումներ Չարլի Չապլինից
Չարլի Չապլին

No comments:

Post a Comment