(1860-1904թթ. Ռուսաստան)
Մարդուն պետք է 3 արշին հող: Բայց ոչ թե մարդուն, այլ դիակին: Մարդուն ամբողջ երկրագունդն է պետք:
Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք, ու քանի որ անցյալում մենք այլևս չկանք, այն մեզ հիասքանչ է թվում:
«Սիրելի Լիկա, արտասահմանյան բառերի բառարանից Դուք դուրս եք գրել էգոիզմ բառը ու նրանով հյուրասիրում եք ինձ Ձեր ամեն նամակում: Կոչեք այդ անունով Ձեր շնիկին»:
(նամակ Լ.Մ.-ին, 1893թ.)
Ես անհույս եմ մինչև ողնուծուծս: Եթե փորումդ մի գրամ մարդասիրություն ունես, բարեհաճիր կատարել իմ ստորացուցիչ խնդրանքը. առանց հապաղելու, արագությամբ ծտի, ում խցկել են թունավոր նետի հակառակ կողմը, գլխարկդ դիր ու սուրա.
ա) «Նոր ժամանակներ»ի գրասենյակ (Նեվսկիյ 38) ու ստացիր «Ճանապարհին» պատմվածքի հոնորարս:
բ) «Պետերբուրգյան» թերթի խմբագրություն (Սիմեոնովսկիյ) ու ստացիր 107 ռուբլի հաշվով, որ արդեն նրանք ստացել են:
Ստացած փողերը չծախսես ու աղքատներին չբաժանես, այլ կուղարկես ինձ փոստով կամ սովորական փոխանցումով:
(նամակ Ալ. Չեխովին, 1887թ.)
Իր սիրելիին շատ հաճախ դիմում էր «իմ շնիկ», «իմ քաղցր օձ», «իմ հրեշ», «իմ հոգու կոկորդիլոս» արտահայտություններով:
Ուներ երկրպագուհիների հսկայական բանակ, որոնց անվանում էր «Անտոնովկաներ»:
Ունեցել է 40-ից ավելի կեղծանուն: Դրանք ոչ այնքան թաքնվելու, որքան ընթերցողին ծուղակ գցելու համար էր. ընթերցողը պետք է ինքնուրույն գուշակեր հեղինակի ով լինելը: Հաճախ կոնկրետ պատմվածքի համար կոնկրետ կեղծանուն է մտածվել, կային և այնպիսի, որ հայտնի էր միայն ամենամտերիմ մարդկանց: Ահա դրանցից մի քանիսը՝
Брат моего брата, Врач без пациентов, Вспыльчивый человек, Гайка № 6, Гайка № 9, Грач, Чехонте, Антоша Чехонте, Дон Антонио Чехонте, Дяденька, Лаэрт, Улисс, Прозаический поэт,
Человек без селезёнки, Шампанский, Ч. без с.:
Բրազի արած Չեխովի դիմանկարը Չեխովին դուր չէր գալիս, ասում էր. «Ասում են, որ և՛ ես, և՛ իմ փողկապը շատ նման է արված, բայց դեմքի արտահայտությունը... մմմ... տպավորություն է, թե քաքից հոտ եմ քաշում»:
Մոսկվայում գիտակները քիչ են, մատների վրա կարելի է հաշվել, բայց այ ուր շրջես, գրողը տանի, փիլիսոփաներ են, մտածողներ ու նորարարներ. քար ես գցում, փիլիսոփայի է դիպչում, Կուզնեցկում ցուցանակ է պոկվում, ընկնում է մտածողի գլխին ու սպանում:
Մարդկանց մի տեսակ կա, որ միշտ ու միայն խելացի ու լավ բառեր են ասում, բայց զգում ես, որ իրենք ապուշ են:
Մի՛ պահանջիր կեղտից, որ չլինի կեղտ:
Գրելու արվեստը կրճատելու արվեստն է:
ռուսերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը
No comments:
Post a Comment