(Ծնվ. 1989թ.)
ՔՈ ՏԵՂՈՒՄ
քանի օր դատարկ էր տեղդ
մութ, սառը, սառը քամի
բայց ես որոշեցի
այնտեղ` իմ մեջ`
քո տեղում
վարդեր աճեցնել
ու առավոտյան, դեռ անկողնում պառկած,
սերմեր դրեցի չոր, քարքարոտ հողի մեջ
ու լաց եղա
որ հողը խոնավեցնեմ
ու վարդեր բարձրացան
հազարավոր վարդեր՝
անուշ, երկնաբույր,
ու արահետ շարեցի
համբույրներովդ օծված քարերից
որ քայլեմ պարտեզում
ու բացատ շինեցի մարմնիդ ուրվագծով,
որ քնեմ քո մեջ, երբ անկարող լինեմ քայլել
մութ, սառը, սառը քամի
բայց ես որոշեցի
այնտեղ` իմ մեջ`
քո տեղում
վարդեր աճեցնել
ու առավոտյան, դեռ անկողնում պառկած,
սերմեր դրեցի չոր, քարքարոտ հողի մեջ
ու լաց եղա
որ հողը խոնավեցնեմ
ու վարդեր բարձրացան
հազարավոր վարդեր՝
անուշ, երկնաբույր,
ու արահետ շարեցի
համբույրներովդ օծված քարերից
որ քայլեմ պարտեզում
ու բացատ շինեցի մարմնիդ ուրվագծով,
որ քնեմ քո մեջ, երբ անկարող լինեմ քայլել
սեպտեմբեր, Բեռլին,
2013
ՄԻՆՉԵՎ ՈՐ
ես այստեղ եմ
այս սեղանի մոտ
ես սպասում եմ
մինչև մեքենան գա
մինչև թեյս սառի
մինչև խոտն աճի ոտքերիս տակ
մինչև անցնեմ այս դատարկության միջով
և դուրս գամ մի տեղ
ուր ամեն ինչն ավելի շատ կլինի
քան ես ինքս
ես սպասում եմ
լռության մեջ
անելով բաներ,
ինչը ցանկացած մարդ ուղղակի վայելում է
այս սեղանի մոտ
ես սպասում եմ
մինչև մեքենան գա
մինչև թեյս սառի
մինչև խոտն աճի ոտքերիս տակ
մինչև անցնեմ այս դատարկության միջով
և դուրս գամ մի տեղ
ուր ամեն ինչն ավելի շատ կլինի
քան ես ինքս
ես սպասում եմ
լռության մեջ
անելով բաներ,
ինչը ցանկացած մարդ ուղղակի վայելում է
ես քայլում եմ շատ
ես քնում եմ շատ
ես լսում եմ երգեր
ես կարդում եմ բանաստեղծություններ
գրված նրանց կողմից
ովքեր վերապրել են պատերազմը
ովքեր գիտեն դառնությունը բաների
որոնք մեկընդմիշտ կորցվել են
քանի որ բավականաչափ չէր հոգատարությունը
դրանց նկատմամբ
հետո ես գրում եմ
ես նստած եմ այստեղ
ես խմում եմ թեյս
և գրում եմ
որովհետև ուրիշ ոչինչ չկա անելու
այստեղ
այս սեղանի մոտ
Մաքդոնալդսում
(պարզապես անձրև է դրսում
և ցուրտ)
մինչև որ մեքենան գա
ու տանի ինձ մի ուրիշ տեղ
Բեռլին, 2013
·
նեկտարս հավաքի
մեղվի պես թրթռա
թերթիկներս թևերովդ շոյիր
թռի
թռի շատ բարձր
թռի ու գնա
քաղաքի լույսերը կփոքրանան
գիշերը կմարի բոլորը,
միայն իմ լուսամուտի լույսը
կխանգարի քո անդորրը
դաշտերը հատիր արևածագին
բերքառատ՝ քաղցրահամ պտուղներով ծանրացած, ծառերը,
գյուղերն, ուր դեռ հայերեն են մտածում
ու շքամուտքի դռանը նկարում են
ծառը ընտանեկան
ու երեխաներին անուններ են տալիս
հեթանոսական
սարերը երբ մնան ետևումդ
իմացի՛ր, որ այլ լեզվով են խոսում այնտեղ, ուր հասել ես
ու լեզվով այդ կխոսես,
ու այլ աշխարհներ կբացվեն քո առաջ,
շենքեր կբարձրանան,
փողոցներ կգլորվեն բլուրն ի վար
ու ծովերը կլվանան ոտքերիդ փոշին,
աղի, սիրով առատ ջրերում
անունս բարձրաձայնիր
քանի որ չեմ տեսել ծովը ես շատ վաղուց
ու երբ մեղր դարձնես
կենտրոնիցս հավաքված քաղցրությունը
հիշիր թե ոնց էի բացվել
արևահամ համբույրներիդ առաջ
որ մերթ խայթում էին, մերթ գուրգուրում
ու թող մեղրդ պատրաստած
ուրախություն ու առողջություն բերի
բոլոր մարդկանց
նրանց երեխաներին,
որ անուններ են կրում
ու իմաստները չգիտեն դրանց:
մեղվի պես թրթռա
թերթիկներս թևերովդ շոյիր
թռի
թռի շատ բարձր
թռի ու գնա
քաղաքի լույսերը կփոքրանան
գիշերը կմարի բոլորը,
միայն իմ լուսամուտի լույսը
կխանգարի քո անդորրը
դաշտերը հատիր արևածագին
բերքառատ՝ քաղցրահամ պտուղներով ծանրացած, ծառերը,
գյուղերն, ուր դեռ հայերեն են մտածում
ու շքամուտքի դռանը նկարում են
ծառը ընտանեկան
ու երեխաներին անուններ են տալիս
հեթանոսական
սարերը երբ մնան ետևումդ
իմացի՛ր, որ այլ լեզվով են խոսում այնտեղ, ուր հասել ես
ու լեզվով այդ կխոսես,
ու այլ աշխարհներ կբացվեն քո առաջ,
շենքեր կբարձրանան,
փողոցներ կգլորվեն բլուրն ի վար
ու ծովերը կլվանան ոտքերիդ փոշին,
աղի, սիրով առատ ջրերում
անունս բարձրաձայնիր
քանի որ չեմ տեսել ծովը ես շատ վաղուց
ու երբ մեղր դարձնես
կենտրոնիցս հավաքված քաղցրությունը
հիշիր թե ոնց էի բացվել
արևահամ համբույրներիդ առաջ
որ մերթ խայթում էին, մերթ գուրգուրում
ու թող մեղրդ պատրաստած
ուրախություն ու առողջություն բերի
բոլոր մարդկանց
նրանց երեխաներին,
որ անուններ են կրում
ու իմաստները չգիտեն դրանց:
·
…եթե երամները տանեին ինձ իրենց հետ
ոչ մի որսորդ
ոտքը չէր դնի
մազերիս
և չէր ստիպի,
որ երազներս թաղեմ
սպիտակ ձյան տակ:
ոչ մի որսորդ
ոտքը չէր դնի
մազերիս
և չէր ստիպի,
որ երազներս թաղեմ
սպիտակ ձյան տակ:
ԿՐԱԿՈՑՆԵՐ
ձեռքս էնպես ես սեղմել
կարծես ատրճանակ լինի
օդ ես կրակում
փամփուշտներ ես վատնում
մեկ-մեկ էլ թռչունների մեռած մարմինները
ընկնում են ոտքերիս մոտ
ու արնահոսում են դանդաղ
բայց քո հեչ պետքը չի
կարծես ատրճանակ լինի
օդ ես կրակում
փամփուշտներ ես վատնում
մեկ-մեկ էլ թռչունների մեռած մարմինները
ընկնում են ոտքերիս մոտ
ու արնահոսում են դանդաղ
բայց քո հեչ պետքը չի
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՄԻ ԳՆԱ
բռնում եմ սառած ձեռքդ
դուռն արդեն անցել ես
ասում եմ
մնա
մի գնա
արի խմենք այս գինին
ձյունը կգա
ձյունը կգա
ու կծածկի քո ոտքերի հետքերը
այն ճանապարհն որով եկել ես
հասել ես ինձ
իմ դռանը
ձեռքերդ սառել են
մնա
մի գնա
արի խմենք այս գինին
ձմեռը կանցնի
ձմեռը կանցնի
ու ձյունը կհալվի
նոր ճանապարհ կլինի
նոր ճանապարհով
ինձնից
հեռացի
դուռն արդեն անցել ես
ասում եմ
մնա
մի գնա
արի խմենք այս գինին
ձյունը կգա
ձյունը կգա
ու կծածկի քո ոտքերի հետքերը
այն ճանապարհն որով եկել ես
հասել ես ինձ
իմ դռանը
ձեռքերդ սառել են
մնա
մի գնա
արի խմենք այս գինին
ձմեռը կանցնի
ձմեռը կանցնի
ու ձյունը կհալվի
նոր ճանապարհ կլինի
նոր ճանապարհով
ինձնից
հեռացի
էս տարին սկսեցի գիրք կարդալով, նոր տարվա գիշերն ու հաջորդող օրերին գիրքը ամենալավ կենացն էր, ամենալավ ուտեստը, ամենալավ խմիչքն ու ամենալավ համբույրը, ամենավառվող բարձր մոմն ու ամենափափուկ հեքիաթի բարձը: Հեռախոս էլ չունեի, շնորհավորեցի մտքում, զանգեցի միայն Գուրգեն Խանջյանին ինչ-որ մի առավոտ խումհարի մեջ:
ReplyDeleteԻմ ու Հովհաննես Գրիգորյանի հեռախոսահամարները նման են իրար: Պետք է սովորել, ժամանակ է պետք սովորելու, որ այսուհետ էլ երբեք փոխադարձ նամակներ ու զանգեր չեն թռչկոտելու ու ճանկռոտելու սիրտը՝ զարդարված տոնի կարճատև անմահությամբ: Կսովորե՞մ արդյոք:
Երեկ գիշեր իմ սիրած տեղերն էի գնացել: Դիանա Կարդումյանի ժամերում (Տե՛ս հղումներ բաժնում) իր ու Վիգեն Գալստյանի զրույցի երկրորդ մասը կարդացի: Միշտ ուզեցել եմ անտեսանելի մարդ լինեմ, մարդիկ նստեն խոսեն, ես անձայն նստեմ լսեմ, ու զրույցն էլ բամբասանք-բողոք-տաղտուկից էն կողմ լավ բանի մասին լինի: Բլոգում նման մարդկանց զրույցը կարդալը անտեսանելի գլխարկի տեր դառնալու հնարավորություն է, ափսոս կարճատև:
Ընթացիկ Նվարդի բլոգը (Տե՛ս հղումներ բաժնում) մտա, միշտ էլ մտնում եմ, վերջինները կարդում, դուրս գալիս, էդ գիշեր ամբողջ բլոգը կարդացի ու քանի որ անպատրաստ էի, սիրտս նոկաուտ եղավ, տակնուվրա, հիացած. շնչակտուր գեղեցկության բանաստեղծություններ կարդալը ամեն դեպքում հեշտ բան չի, այն էլ միանգամից: Գլխապտույտ ա, բան ա: Մի կերպ էի զսպում ինձ, որ Նվարդին տարատեսակ սիրային խոստովանություններ չուղարկեմ. սովորաբար դրանք լավ վերջաբան չեն ունենում: Գրեցի միայն, որ սիրում եմ իրեն ու Նոր տարին շնորհավոր: Հետո խնդրեցի, որ բլոգիս էս տարվա առաջին հեղինակը լինելու թույլտվությունը տա: Հետո սիրտս պարում էր բանաստեղծությունները նորից կարդալ-ընտրելուց:
Նորից հասկացա, որ բանաստեղծությունից մեծ սեր չկա:
Նորից, նոր տողից, նոր եղանակային գոտում, ուրիշ ձյուների մեջ, բոլորովին այլ հունվարի մեջ, երջանիկ ու տխուր... բանաստեղծություն-կոկորդիլոսի հետ...