Նոր տարվա հայկուներ

շնորհավոր, 2014
* * *

Նոր տարվա օրով
ամեն մի միտք մենակ է
ձմեռվա իջնող երեկոյի նման:
Մացուո Բասյո

* * *

Այս միջանցիկ աշխարհի միջով
ճանապարհորդելու ընթացքում
Նոր տարին թվում է տուն մաքրելու պես մի բան:
Մացուո Բասյո
                 
 * * *

Նոր տարվա առավոտյան
ամեն ինչ ծաղկում է,
ու ես ինձ զգում եմ միջահասակ մարդու պես:
Քոբայաշի Իսսա

* * *

Նոր տարվա առաջին բանաստեղծությունը գրվեց, 
և հիմա դու բավարարված ես, ինչպես երբեք,
հայկուի բանաստեղծ: 
Յոսա Բասըն

* * *

Թող գնամ քնեմ.
Նոր տարին ընդամենը պատճառ է,
որ վաղն էլ լինի:
Յոսա Բասըն




թարգմ. անգլերենից հասմիկ սիմոնյանը



No comments:

Post a Comment