Վլադիմիր Նաբոկով |
Վլադիմիր Նաբոկովը
լեպիդոպտերոլոգ էր, ավելի հասկանալի լեզվով ասած` թիթեռներ ուսումնասիրող: «Ոչ մի բան չի համեմատվի այն հիացմունքի հետ, երբ առաջին անգամ մանրադիտակի տակ հայտնաբերում ես նոր արարածի կամ էլ Պերուի և կամ Իրանի լեռան լանջերին հանդիպում ես մինչ այդ գիտությանը անհայտ տեսակի թիթեռների: Դա ինձ համար շատ ավելի մեծ հաճույք և ուրախություն է, քան ասենք գրական ոգեշնչումը: Բացառված չի, որ եթե Ռուսաստանում հեղափոխություն չլիներ, ես ինձ կնվիրեի միայն թիթեռների ուսումնասիրությանն ու երբեք չէի զբաղվի գրականությամբ:
7 տարեկանից սկսած ամեն ինչի մեջ ես զգում էի ուղղակի կապը արևի լույսի հետ, իսկ այնտեղ գլխավորում էր միայն մեկ կիրք: Եթե առավոտյան իմ առաջին հայացքը դեպի արևն էր գնում, ապա առաջին միտքս թիթեռնիկների ետևից էր ընկած:Ֆրանց Կաֆկան պոռնոգրաֆիայի հսկայական հավաքածու ուներ, որտեղ ներգրավված էին ամենաբազմազան սեքսուալ դրսևերումները` սկսած պարզագույն ձևերից մինչև շատ ավելի բրուտալները...
Ֆրանց Կաֆկա |
Էռնեստ Հեմինգուեյը լրջորեն զբաղվում էր բոքսով: Նա հրապուրված էր նաև
որսորդությամբ ու ձկնորսությամբ, սիրում էր ցլամարտը, ոգևորված էր պատերազմով, պաշտում էր կանանց ու խմիչքը:
Շաբաթվա վեց օրը Մարկ Տվենը զբաղվում էր գրականությամբ, իսկ կիրակի օրը` գիտությամբ ու տեխնիկայով: Տվենը հորինել և գրանցել է տաբատակալի փոխարեն օգտագործվող մի սարք, որն անվանել է «կատարելագործված կարգավորվող հանովի-դնովի գոտիներ հագուստի համար»: 1872թ.-ին նա որոշեց թղթի էջերի մի կողմը բարակ շերտով սոսնձել, հետո կպցրեց դրանք` այն անվանելով «ինքնակպչուն ալբոմ», ինչը շուտով մեծ տարածում գտավ և Տվենին շուրջ 50 000 դոլարի եկամուտ բերեց:
Մարկ Տվենն իր մոտ ընկերոջ` գիտնական Նիկոլա Տեսլայի լաբորատորիայում |
Լև Տոլստոյը հեծանվի մեծագույն սիրահար էր, նա կարող էր Մոսկվայից ու Յասնայա Պոլյանայից հասնել Տուլա և հետ դառնալ, նկատի ունենանք, որ այն ժամանակվա ճանապարհները հաստատ այսօրիկ բարեկարգ փողոցները չեն եղել, և ուրեմն Տոլստոյը վարպետ հեծանվորդ է եղել: Կոմս Տոլստոյի հոբբիներից էր նաև կոշկակարությունը, նա սիրով վերանորոգում էր իր բարեկամների կոշիկներն ու երկարաճիտերը:
Տոլստոյը կնոջ հետ |
Հարուկի Մուրակամին պաշտում է վազքն ու առ այսօր մասնակցում վազքի մրցույթներին: Մուրակամին նաև ջազի մեծ սիրահար է և օրեկան լսում է մոտ տասը ժամ: Էսսեներից մեկում գրում էր, որ եթե այդքան շատ երաժշտությամբ տարված չլիներ, գուցեև գրող չդառնար: «Իմ տեքստային ոճի վրա խորապես ազդել են Չարլի Փարքերի հանգերն ու Սքոտ Ֆիցջերալդի արձակի ռիթմը: Եվ անընդհատ քաղելու բան եմ գտնում Մայլս Դեվիսի երաժշտությունից»:
Հարուկի Մուրակամի |
Ապրես Հասմիկ ջան, "այսօրիկ" բառն էլ շատ դուրս եկավ:
ReplyDelete