(ծնվ.
1950թ. ԱՄՆ)
ՍԻՐՈ
ԺԱՄԱՆԱԿԸ
Ռասսիզմի
համար ծախսում ենք ժամանակը,
Քննադատության համար ենք մենք այն ծախսում,
Դարձել ենք գերիները սեփական իզմերի,
Իսկ ե՞րբ է գալու սիրո ժամանակը:
Մենք ունենք ժամանակ օրենքի համար,
Կրոնի համար ենք ժամանակ գտնում,
Բախտ ենք որոշում, վճիռ կայացնում,
Իսկ ու՞ր է ժամանակը սիրո համար:
Մենք կարող ենք քայլել արահետով սիրո
Եվ խեղդվել կարող ենք ճահճում ատելության
Մերն է ընտրությունը պատմական այս պահին...
Մենք կխճճվենք մեր երազներում,
Մենք կխճճվենք մեր երազներում,
Ժամանակ կգտնենք կեղտոտվելու համար,
Անկարգության համար կգտնենք ժամանակ,
Իսկ կունենաք արդյո՞ք սիրելու ժամանակ:
Նավթի ետևից գնալու համար
Նավթի ետևից գնալու համար
Նվաճում ենք երկրներ, գտնում ենք ժամանակ
Ստրկացնելու համար, բռնություն գործելու, անգամ տեռորի,
Բա սիրո համար ժամանակ մնա՞ց:
Մեզ հետևում է Հայր Աստված վերից,
Մեզ հետևում է Հայր Աստված վերից,
Թե ոնց ենք պղծում մայր երկիրը մեր,
Ու հենց այդ պահին է մեր ընտրությունը...
Ինչ ամոթ է մեզ:
Փողը չի հասնում ծեր, անօգ մարդկանց,
Փողը չի հասնում ծեր, անօգ մարդկանց,
Աղքատ ու ջահել մարդկանց չի հասնում,
Աշխարհի փողերն է պատերազմը խլում,
Իսկ սիրո համար ոչինչ չենք տալիս:
Հարկերի համար մենք ունենք ժամանակ,
Հարկերի համար մենք ունենք ժամանակ,
Դիրք ենք նվաճում, ծախսում օր, տարի,
Ու պատասխան կտանք հետևանքների համար,
Եթե չգտնենք պահ սիրո համար:
Իսկ հիմա ուշադիր.
Իսկ հիմա ուշադիր.
Ժամանակն է եկել,
Եկել է ժամանակը հենց սիրո համար,
Ու, խնդրում եմ, երբ գա
Ասա ինձ, դու ասա...
ՈւՐԻՇ ՄԻ ԱՍՏՂ
Քեզ համար գուցե
ՈւՐԻՇ ՄԻ ԱՍՏՂ
Քեզ համար գուցե
Վառվեր ուրիշ մի աստղ,
Բայց դու ես այն միակ լույսը,
Որ իմ աչքերը կարող են տեսնել:
Քեզ համար գուցե
Քեզ համար գուցե
Հնչեր ուրիշ մի երգ,
Բայց իմ հոգու կանչը
Կլսեր միայն քո մեղեդին:
Քեզ համար գուցե
Քեզ համար գուցե
Սերը լիներ գինու ճառ,
Բայց ամեն մի փայլ էլ շատ լավ կիմանա,
Որ քեզ համար է իմ աղոթքը:
Քեզ համար գուցե
Քեզ համար գուցե
Սերը նոր սեր փնտրելն է
Բայց իմ համար մեր սերը
Երեկվա օրով նշելն է:
Ու այսպես երկար տարիներ
Ու այսպես երկար տարիներ
Իմ սիրտը հուշում էր ինձ,
Որ չի կարող լինել ուրիշ մի սեր...
Լսեցի, լսեցի,
Թեպետ չհասկացա,
Թե ինչու եմ սիրում մեկին,
Մեկին,
Ով մի անգամ չէ, որ կոտրել է սիրտն իմ:
Քեզ համար գուցե
Քեզ համար գուցե
Վառվեր ուրիշ մի աստղ,
Բայց դու ես այն միակ լույսը,
Որ իմ աչքերը կարող են տեսնել:
Քեզ համար գուցե
Քեզ համար գուցե
Հնչեր ուրիշ մի երգ,
Բայց իմ հոգու կանչը
Կլսեր միայն քո մեղեդին:
Անգլերենից թարգմ. ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Անգլերենից թարգմ. ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ
No comments:
Post a Comment