(հին եգիպտական պոեզիա)
1.
Դանդուռի ծաղիկներից պսակ եմ հյուսում,
ինչպես ծաղիկն է ծաղկի հետ հավասար,
այդպես էլ սիրտս է համաձայն քեզ հետ,
և նրան ազատ թողած պառկած եմ քո գրկում:
Իմ սերը դեղ է աչքերիս համար,
նրանք շողշողում են - երբ քեզ եմ նայում,
ես սեր փնտրելով ձգվում եմ դեպի քեզ,
օ՜, իմ ամուսին, իմ սրտում ամուր տպված:
Գեղեցիկ է այս ժամը,
թող նա ձգվի մինչև հավերժություն,
այն պահից, երբ քնեցի քեզ հետ,
այն պահին, երբ դու սիրտս վեհացրիր:
Հրճվի նա, թե տխրի,
դու ինձնից մի հեռացիր:
2.
Իմ պսակի մեջ պատատուկն է,
ես պսակ եմ հյուսում՝ զարդարելու ճակատդ
երիտասարդ:
Ես քեզ եմ պատկանում,
ինչպես այգի,
ուր աճեցրել եմ թարմ ծաղիկներ
և քաղցր բուրող խոտեր:
Դու սառը ջրհոր փորեցիր,
և մեղմ շարժումը հյուսիսային քամու
թարմություն է բերում,
երբ մենք երկուսով շրջում ենք ջրի մոտ:
Իմ ձեռքը պառկած է քո ձեռքի մեջ,
երանությունն է ողողում մարմինս,
սիրտս հրճվում է:
Մենք այսպես քայլում ենք կողք կողքի:
Քաղցր գինի է ինձ համար քո ձայնը,
ես ամբողջովին ապրում եմ դրանով:
Ուտելիքներից, խմիչքից ավելի
ինձ քո հայացքն է պետք:
3.
Երբ իմ համբույրից
դանդաղ բացվում են
նրա շուրթերը,
հարբում եմ առանց գինու:
ԱՐԳԵԼՔ
(Սլավիկ Չիլոյան)
Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ,
որ օրենքը նկատեց,
մարդիկ հավաքվեցինք,
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված.
ու մեր համբույրը
դատարան տարան:
լուսանկարներում՝ Ֆրիդա Կալո և Դիեգո Ռիվերա
No comments:
Post a Comment