Քիարան Քարսոն | Ciaran Gerard Carson


(ծնվ. 1948թ. Իռլանդիա)

Հանգամանք

մարդիկ և ձիերն
ընկան

վիրակապերի մեջ
ինչպես խոտերը

գերանդու առաջ
ես փրկվեցի սակայն

ասաց

և բաց արեց
Աստվածաշունչը

գտնելու
փամփուշտը

որ կանգ էր առել
Հայտնության մեջ

Մեռած ձիերի մի քանի կիրառություններ

ոսկորներից
կոճակներ են պատրաստում

քթախոտատուփեր
և դանակների բռնակներ

սմբակները դառնում են

պրուսական գեղեցիկ
կապույտ

կոշիկներ

Հաղորդալար

Ես հանդիպեցի նրան
մի բարում

նա սեղմեց

ձեռքս

խոսեց
սրճաղացներից

այս

ու այն բանից

ժամանակից
ու տարածությունից

հետո

վառեց

ծխախոտն

ու մխաց
պաթուցիկ նյութից


անգլերենից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՅԱՆԸ

No comments:

Post a Comment