(ծնվ. 1941թ. ԱՄՆ)
Այսօր ժամանակ եմ անցկացնում
Մի սիրած հայքու ընթերցելով
Արտասանելով որոշ տողեր նորից ու նորից:
Թվում է՝ դա նման է հենց
Փոքրիկ, քաղցրահամ խաղողի հատիկն ուտելուն
Կրկին ու կրկին:
Քայլում եմ տան մեջ անգիր անելով այն
Եվ թողնում, որ բառերը տարածվեն
Ամեն մի սենյակի անջրպետում:
Կանգնում եմ դաշմանամուրի մեծ լռության քով և արտասանում:
Արտասանում եմ ծով պատկերող կտավի առջև:
Նրա տակտով ռիթմիկ տկտկացնում եմ մի դատարկ պահարանի վրա:
Երբ շունը նայում է վեր՝ ինձ,
Ես ծնկում եմ հատակին
Եվ շշնջում եմ այն շան սպիտակ, երկար ականջների մեջ:
Ես լսում եմ ինձ արտասանելիս,
Հետո արտասանում եմ առանց լսելու,
Հետո լսում եմ առանց արտասանելու:
Դա նման է գրեթե միաղողանջ
Տաճարի զանգին
Իր մակերեսին հանգչող ցայգաթիթեռով:
Եվ ամեն անգամ արտասանելիս, զգում եմ տանջալից
Ճնշումը ցայգաթիթեռի
Զանգի երկաթե մակերեսի վրա:
Երբ արտասանում եմ կանգնած պատուհանի առջև,
Զանգը աշխարհն է
Իսկ ես ցայգաթիթեռը այնտեղ հանգրվանած:
Երբ արտասանում եմ հայելու մեջ,
Ես ծանր զանգն եմ
Իսկ ցայգաթիթեռը կյանքն է իր թղթե թևիկներով,
Եվ հետո, երբ արտասանում եմ քեզ համար մթության մեջ
Դու ես զանգը
Իսկ ես զանգի լեզվակը՝ քեզ հնչեցնելիս:
Եվ թռչել է ցայգաթիթեռը
Իր ուղեծիրով
Եվ շարժում է թևիկները դռան ծխնիի պես մեր անկողնու վերևում:

Անգլերենից թարգմանեց ԿՈԼՅԱ ՏԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Բիլլի Քոլինզը կարդում է իր բանաստեղծությունը`
Տեսնել Բիլլի Քոլինզից այլ հրապարակումներ`
No comments:
Post a Comment