Մի ամուսնական զույգ տեղափոխվեց նոր բնակարան: Առավոտյան դեռ քունը գլխին կինը նայեց պատուհանից ու տեսավ հարևանուհուն, որ լվացք էր փռում:
- Հլը տես դրա կեղտոտ սպիտակեղենը, - բոթեց ամուսնուն: Վերջինս լրագիր էր կարդում ու տեղից չշարժվեց:
- Երևի իրենց օճառը վատն է կամ էլ լվանալ չգիտի, - չէր հանգստանում կինը:
Եվ ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը շվարում էր, թե որքան կարող էր լվացքը կեղտոտ լինել:
- Օհոհո~, լվացքը մաքուր է: Վերջապես հարևանուհիս սովորեց լվանալ:
- Չէի ասի, - ասաց ամուսինը, - ուղղակի էսօր առավոտյան ես մի քիչ շուտ արթնացա ու լվացա քո պատուհանները:
Այդպես էլ մեր կյանքում է. ուրիշներին քննադատելուց առաջ համոզվեք, որ մաքուր են ձեր նպատակներն ու սիրտը:
թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2012
Lav arak er :))))
ReplyDelete