ֆոտոն՝ Աննա Դավթյանի
|
*
Մետաղադրամ
220 վոլտ զնգոցով...
Մի բաժակ
«Նոյ» ու
«Ջերմուկ»...
Խմել ու չգիտակցել
որ մի բաժակ ջուրն իսկ
բավական է
քաղաքականությանը
մասնակցելու համար...
Խմել ու ամբողջանալ
այլոց կանանց հետ
և զավակների տեսքով
ուրիշ հայրերի...
*
Բոլոր բառերի թիկունքում
էլ
ինչ-որ մեկը կա,
սակայն քո անունը կօգնի,
որ անցնես հայելուց
անդին...
Իսկ ջրերի վրայով
թող մեկ ուրիշը քայլի...
*
Գովազդափոշի հավաքող
մեղուներ...
Հագուստներ, որ մարմիններ
են
պատվիրում...
պատվիրում...
Տես, թե Երկինքն ինչպես է
գունաթափվում աչքերիդ մեջ...
գունաթափվում աչքերիդ մեջ...
*
Սրտիս մեջ
մլավող կատվահետքեր են...
Սրտիս մեջ
մլավող կատվահետքեր են...
Կոկորդիս մեջ
ձկնափշերի պես խրված բաղաձայններ...
ձկնափշերի պես խրված բաղաձայններ...
Մի կին
սանրվում է աչքերիս մեջ...
սանրվում է աչքերիս մեջ...
*
Մենությունը,
որ բուն է դրել հայելու մեջ,
սարդոստայններ է լույսից հյուսել
ու բառեր է որոնում...
Մենությունը,
որ բուն է դրել հայելու մեջ,
սարդոստայններ է լույսից հյուսել
ու բառեր է որոնում...
Մի հայացք
քեզ է փնտրում...
քեզ է փնտրում...
*
Ոչինչ չի մնացել ասելու,
որն ինձ պահի ոտքի վրա,
ոչինչ չի մնացել,
Ոչինչ չի մնացել ասելու,
որն ինձ պահի ոտքի վրա,
ոչինչ չի մնացել,
բացի
իմ ձայնից,
իմ չարտասանված բառից,
որ թպրտում է
քո շրթունքներին...
«Արձանագրություններ
Կաքավաբերդի պարիսպներին» շարքից
4.
Եվ քնելուց առաջ
քո մեջ արթնացող
վայրենուն
չմոռանաս օրորել
աղմկող քաղաքի
հեքիաթով...
5.
Ամուսնանալ Պանդորայի հետ
և լուսանկարվել
ժամանակի ու դրա
բացակայության միջև...
No comments:
Post a Comment