ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ


2012թ. դեկտեմբերի 28-ին Կամերային տանը տեղի ունեցավ «Ինտերվենցիա» երիտասարդական գրական-երաժշտական-երեկո-ցուցահանդեսը

 Առաջին ստեղծագործությունը Վարդան Հարությունյանի «Կրակոց»-ն էր` ըստ Հասմիկ Սիմոնյանի համանուն բանաստեղծության: Նա տեքստի մեկնաբանմանը մոտեցել էր ոչ այնպես, ինչպես մեր մյուս մասնակիցները. նա չէր հանձնել տեքստը երգչին` դարձնելով վոկալ երկ: Հնչեց միայն մաքուր խոսքը, որը հարստացվել էր էլէեկտրոնային տեխնոլոգիաների հնարավորություններով: Կոմպոզիտորը տարիներ շարունակ նվագում է ռոք խմբում, իսկ 2011-ից կոմպոզիտոր և կիթառահար Վարդան Գասպարյանի հետ հիմնել է «Lighthouse new jazz project» դուետը: 2012թ. հիմնել է ժամանակակից էլէկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն երաժշտական նախագիծ գերմանացի սաունդ-արտիստ Մարկուս Բոյթերի հետ: Ներկայումս մասնակցում է էլեկտրո-ակուստիկ իմպրովիզացիոն նախագծերի: Այս բնագավառում ունեցած փորձի արդյունքում էր, որ Վարդան Հարությունյանը դիմեց էլէեկտրոնային տեխնոլոգիաներին: Սա իրոք տպավորիչ էր, ոմանց համար անսպասելի: Արտերկրում ամուր դիրք ունեցող էլէկտրոնային երաժշտությունը Հայաստանում դեռևս առաջին քայլերն է կատարում:
Տեսնել ավելին cultural.am կայքում
ամբողջական տարբերակը դիտել այստեղ