*
երեխաներ` ճախրող օդում
բատուտի օգնությամբ

իսպանական դասական երաժշտություն`
օրաթերթի պես կոշիկները փողոցում մոռացած

նախորդ օր` առավոտի մեջ ծլարձակող
պատուհանից երևացող ծառ`
մերկ կնոջ հետ ոչ մի առնչություն չունեցող
և ավելի մերկ քան կինը…
գրեթե երևակայության մեջ
բատուտի օգնությամբ թռչող ծառ

ճյուղեր որ վախենում են արթնանալ
կիթառ որին հպվում ես նորածնի վախով
կիթառ որ արձագանքն է չարձագանքի

ՓՈՂՈՑ… հիմա դու ձյունոտ ես
իսկ ոտքերս անկողնուս մեջ են տաքանում
ալեհավաքները նոր սերեր չեն գտել քեզ համար

փողոց ու
երեխաներ` ճախրող օդում
բատուտի օգնությամբ
երեխաներ որ չեն վերադառնում
երեխաներ որ վաղուց դադարել են երեխա լինելուց
և մայր են…

No comments:

Post a Comment