*
միացրու գազօջախը
և տաքացրու երկինքը`
մայրամուտի տխրությամբ… թեյիս բաժակում
թերթիր իմ հաստափոր բառարանները
ու փնտրիր բառեր`
զգացմունքը ձեռքերում
տողերի արանքում շվարած
նիկոտինով, դոպինգով ու կոֆեինով լցված
գիշերների անքնության միջից
մի մոռացիր երբեմն նայել վաղուց մոռացված մի երազ`
սիրո գովազդի պես կարճ և ուշգիշերային հեռարձակմամբ
…իսկ ես կփորձեմ
ձյունից խոնավացած փողոցները
քամել մեր կոշիկների ներբաններից, գուլպաներից
ու տաբատների ծայրերից,
ավելի ուշ միասին փակ աչքերով կզգանք մայրամուտը,
ավելի ուշ գիշերը,
իսկ ավելի ուշ առավոտը,
և օրը ընդհանրապես,
որ կկանգնեցնի ժամացույցը` անիմաստ ու տարիքը կորցրած
խաղալիքի պես
ճոճաթոռին նստած կվայելի թեյը,
մրսած ուսերին կգցի մեր ֆոբիաներից, համբույրներից
ու մեզանով տաքացած շալը,
կիջեցնի ծղոտե գլխարկը աչքերին և կփորձի չզարթնել այլևս`
տատանվող ճոճաթոռի մեջ և սիրո…

No comments:
Post a Comment