Արամ Պաչյան

(ծնվ. 1983թ.)

լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

քնել էիր

քնել էիր
պապիս սարքած
մահճակալին
ու 
զեփյուռը թրթռում էր վարագույրը
ու
մոտենում էի քեզ հավատալով
ոտնաթաթերիս մեղմությանը
հավատալով
որ մերկությունը հպման վերնագիրն է
ու
լեզվով դանդաղ շոյում էի շրթունքներդ
աշխատելով չփակել բացվածքից թռչող երազներիդ ճանապարհը

ես գիտեմ

ես գիտեմ
մազերիդ խուճուճ
թմրությունը
բարձի
վրա
շրթունքներիդ
որ հեռացել են
քամու հետ սեր խաղացող
ալիքների նման
շրթունքներիդ
որ քսվում են մանր ծաղիկներով բարձի երեսին
ես գիտեմ
դու
քնելուց առաջ թևդ չես խրի բարձի տակ
որովհետև
նա
ապրում է
մեծ լռության մեջ
ում 
ձկնիկները համբուրելու փոխարեն
մեկ-մեկ կծոտում են
դրանք իմ հնարած ձկնիկներն են
ես եմ ուզում որ ձկնիկներ լինեն
դրանք քո ատամներն են
որ դողդողում են
ինձ ցավ չպատճառելու զայրույթից
ու մաշկ ծակող բիբն է որ շոյում է
քունը նրա ում ուսին տխրությունը քո մռութն է գծել




Տեսնել Արամ Պաչյանից այլ հրապարակումներ


No comments:

Post a Comment