Առակ մասին մամաների սիրո

Gustav Klimt, Mother and Child 
Մի մարդ մահացավ ու հայտնվեց երկնքում: Եկավ հրեշտակն ու խնդրեց.
- Հիշիր Երկրի վրա քո կատարած լավ բաները: Այդ ժամանակ քո մեջքին թևեր կաճեն, ու դու ինձ հետ միասին կգաս դրախտ:
- Ես երազում էի տուն կառուցել ու այգի տնկել, - հիշեց մարդը:
Անմիջապես երկու փոքրիկ թևիկ երևացին նրա մեջքին:
- Բայց ես այդպես էլ չհասցրեցի երազանքս իրագործել, - հոգոց հանեց մարդը, իսկ թևերն իսկույն անհետացան:
- Ես սիրում էի մի աղջկա, - ասաց մարդը, ու կրկին թևեր աճեցին:
- Ինչ լավ ա, որ իմ մատնության մասին ոչ ոք չիմացավ, - հիշեց մարդն, ու թևերն անհետացան:

Այսպես մարդը հիշեց թե լավը, թե վատը, ու թևերը մեկ աճում էին, մեկ անհետանում: Վերջ ի վերջո
էլ հիշելու բան չմնաց, բայց թևեր նույնպես չկային:
Հրեշտակն ուզում էր արդեն գնալ, երբ մարդը շշուկով ասաց.
- Ես հիշեցի, թե ոնց էր մայրս ինձ սիրում ու աղոթում ինձ համար:
Նույն վայրկյանին մարդու մեջքին մեծ թևեր աճեցին:
- Մի՞թե կարողանալու եմ թռչել, - զարմացավ մարդը:
- Մայրական սերը մարդու սիրտը դարձնում է մաքուր ու մոտեցնում հրեշտակներին, - ժպտաց հրեշտակը:

թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը


No comments:

Post a Comment