Բիլլի Քոլինզ

(ծնվ. 1941թ, ԱՄՆ)

Որոշ oրեր

Օրեր կան, երբ մարդկանց նստեցնում եմ սեղանի մոտ իրենց տեղերում
ծնկների մոտ ոտքերը ծալում եմ
և հնարավորության դեպքում
ամրացնում եմ փայտե նիհարիկ աթոռներին

Մի ամբողջ օր նայում են իրար
տղամարդը` շագանակագույն կոստյումով,
կապույտ շրջազգեստով կինը 
կատարելապես անշարժ և որքան հրաշալի են իրենց պահում նրանք

Բայց ուրիշ օրեր են լինում, երբ ես մեկն եմ,
ով բարձրանում է կողոսկրերի վրա
հետո իջնում տիկնիկատան ճաշասենյակ
և նստում մյուսների հետ երկար սեղանի շուրջ

Ծիծաղելի է անչափ 
բայց դուք ոնց կվերաբերվեիք դրան
եթե պատրաստվեիք անցնել մի օրվանից մյուսը` 
չիմանալով երբեք

ֆռֆռալով ինչպես անհոգ աստված 
քսելով ուսերդ ամպերին
կամ նստած պաստառի տակ
կնայես ուղիղ դիմացդ քո փոքրիկ պլաստմասսայե դեմքով


անգլերենից թարգմ. հասմիկ սիմոնյանը
2012թ.


Billy Collins. Some Days 
(կարդում է Բիլլի Քոլինզը, անիմացիան` Ջուլիան Գրեյի)




Տեսնել Բիլլի Քոլինզից այլ հրապարակումներ



2 comments:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  2. պայմանավորվել էինք, որ կիսատ եք նյութերը տեղադրելու, էս ինչ ձև ա?

    ReplyDelete