(1883-1924թթ., Ավստրիա)
Հետաքրքիր փաստեր Կաֆկայի կյանքից...
ա. Oդենն անվանում էր նրան «20-րդ դարի Դանթե», իսկ ըստ ժամանակակիցների նկարագրի՝ 20-րդ դարի Դանթեն մշտապես զբաղվում էր սպորտով և հետևում մարմնի բարեկազմությանը: Կաֆկան նաև հրաշալի թիավարում էր:
բ. Սարսափում էր մկներից:
Հասմիկ Սիմոնյան
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն այս անգամ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանն է.
Վերջերս բացահայտեցի իմ ամենասիրած գրքերից մեկը՝ Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը»: Հերոսի մայրը՝ բարոնուհին, բավականին հետաքրքիր մի կին, փոքր տարիքում կորցնում է մորը, և գեներալ հայրը, դստերը տանը մենակ չթողնելու համար, վերջինիս տանում է իր հետ պատերազմների, ռազմաճակատ առ ռազմաճակատ շրջում են ձիերով, մի խոսքով, մանկությունն ու պատանեկությունն անցնում է ռազմական ոգով տոգորված: Բայց դե աղջիկ է, մեծացավ, պետք է ամուսնանա: Եվ ամուսնանում է սովորական բարոնի հետ, դառնում սովորական բարոնուհի: Ձանձրույթից փրկում է ասեղնագործությունը: Իսկ ի՞նչ էր ասեղնագործում մետաքսաթելով բարոնուհին: Դե, իհարկե, ռազմական քարտեզներ, ձիեր, զենքեր ու պարսատիկներ, դրվագներ պատերազմի դաշտից, քորոցներն էլ ամրացնում էր դրոշների պես...
Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Federico García Lorca
(1898-1936թթ., Իսպանիա)
Խորհուրդներ բանաստեղծին
Խորհուրդներ բանաստեղծին
Բանաստեղծությունն ու ծառը տարբերվում են նրանով, ինչով գետակը տարբերվում է հայացքից:
Ո՛չ օճառից փրփուրներ են պետք և ոչ էլ կապարե փամփուշտներ. իսկական բանաստեղծությունը պետք է լինի անտեսանելի:
Սովորիր աղբյուրից, որ գիշերային այգիներն է տաքացնում, ու ոչ ոք չգիտի, թե նա երբ է ծիծաղում ու երբ` լաց լինում, երբ է նա սկսվում և երբ` վերջանում:
Խաչմերուկներում ուղիղ երգիր:
Սովորիր աղբյուրից, որ գիշերային այգիներն է տաքացնում, ու ոչ ոք չգիտի, թե նա երբ է ծիծաղում ու երբ` լաց լինում, երբ է նա սկսվում և երբ` վերջանում:
Խաչմերուկներում ուղիղ երգիր:
Չարլի Չապլին | Charles Chaplin
(1889-1977թթ., Լոնդոն)
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա,
որ տառապանքն ու ցավը
ընդամենը զգուշացնող նշաններ են,
որ ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ:
Այսօր ես գիտեմ, որ դա անխուսափելի է և փաստ:
Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, թե որքան կարող եմ վշտացնել ինչ-որ մեկին,
երբ փորձում եմ պարտադրել իմ կրքերը, թեև գիտեմ`
ժամանակը սխալ է ընտրված, և այդ մարդն էլ պատրաստ չէ,
չնայած այդ մարդը ես եմ:
Այսօր ես դա անվանում եմ հարգանք:
1916թ. |

Վինսենթ Վան Գոգ | Vincent van Gogh
(1853-1890թթ., Նիդերլանդներ)
Պոեզիան մեր շուրջ է, ամենուր, ավաղ, նրան թղթին հանձնելը նույնքան հեշտ չի, որքան նայելը: Նկարչությունը պոեզիա է, որն ավելի հաճախ տեսնում են, քան թե զգում: Պոեզիան նկարչություն է, որն ավելի շատ զգում են, քան տեսնում:
Ես երազում եմ նկարչության մասին ու հետո նկարում եմ իմ երազը:
Լավ նկարը բարի գործ անելու պես մի բան է:
Ես սիրտ ու հոգի եմ դնում աշխատանքիս մեջ, իսկ ընթացքում կորցնում եմ նաև խելքս:
Ձկնորսները գիտեն, որ ծովը վտանգավոր է, իսկ փոթորիկը` սարսափելի, բայց նրանք այս վտանգները երբեք բավարար պատճառ չեն համարել ափին մնալու համար:
Չկա ոչ մի կապույտ առանց դեղինի ու նարնջագույնի:

Subscribe to:
Posts (Atom)