Չարլի Չապլին | Charles Chaplin

(1889-1977թթ., Լոնդոն)
1916թ.

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա,
որ տառապանքն ու ցավը
ընդամենը զգուշացնող նշաններ են,
որ ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ:
Այսօր ես գիտեմ, որ դա անխուսափելի է և փաստ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, թե որքան կարող եմ վշտացնել ինչ-որ մեկին,
երբ փորձում եմ պարտադրել իմ կրքերը, թեև գիտեմ`
ժամանակը սխալ է ընտրված, և այդ մարդն էլ պատրաստ չէ,
չնայած այդ մարդը ես եմ:
Այսօր ես դա անվանում եմ հարգանք:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, դադարեցի նախանձել ուրիշներին,
կարողացա տեսնել այն, ինչ շրջապատում է ինձ, ու որտեղ աճում եմ ես:
Այսօր ես դա կոչում եմ հասունություն:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հասկացա, որ ցանկացած դեպքում
ես գտնվում եմ ճիշտ տեղում եմ ճիշտ ժամանակին, և ամենը, ինչ պատահում է,
ճիշտ պահի է պատահում: Ուրեմն կարող եմ հանգիստ լինել:
Այսօր ես դա անվանում եմ ինքնավստահություն:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը
ու դադարեցրի ապագայի համար հսկայական ծրագրեր նախագծել:
Այսօր ես անում եմ միայն այն, ինչ երջանկացնում է ինձ և ուրախություն բերում:
Անում եմ, ինչ սիրում եմ, ինչից ուրախ է սիրտս,
անում եմ միայն ինձ հատուկ ձեռագրով ու սեփական ռիթմով:
Այսօր ես դա անվանում եմ պարզություն:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, ձերբազատվեցի այն ամենից, ինչ վնասակար է իմ առողջությանը՝
ուտելիք, մարդիկ, իրեր ու իրավիճակներ և այն ամենն, ինչ ինձ ցած է գլորում ու հեռացնում ինձ ինձնից: Նախ և առաջ ես սա կոչում եմ առողջ էգոիզմ:
Իսկ այսօր նաև գիտեմ, որ այն կոչվում է սեր ինչ-որ մեկի նկատմամբ:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել,
այդ օրվանից սկսած ես սխալվել եմ ավելի քիչ
Այսօր հայտնաբերեցի, որ հենց դա է համեստությունը:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, հրաժարվեցի ապրել անցյալով,
սկսեցի անհանգստանալ իմ ապագայի համար:
Հիմա ես ապրում եմ այս րոպեի համար, ուր տեղի է ունենում ամեն ինչ:
Այսօր ես ապրում եմ իմ ամեն օրը օր առ օր,  ու սա կոչվում է իրականացում:

Հենց սկսեցի սիրել ինքս ինձ, գիտակցեցի, որ ուղեղս խանգարում է ինձ, որ կարող եմ հիվանդանալ: Բայց երբ այն միացրեցի սրտիս, դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապն անվանում եմ սրտի իմաստնություն:

Մենք այլևս կարիք չունենք վախենալու վեճերից ու առճակատումներից,
մեզ հետ կամ որևէ մեկի հետ կապված այլատեսակ խնդիրներից:
Անգամ աստղերն են բախվում իրար, ու այս բախումից առաջանում են նոր աշխարհներ:
Այսօր ես գիտեմ, որ հենց սա է կյանքը:

ապրիլ 16, 1959թ.

Անգլերենից թարգմանեց հասմիկ սիմոնյանը




Տեսնել այլ հրապարակումներ Չարլի Չապլինից

No comments:

Post a Comment