Էմիլի Դիքինսըն | Emily Dickinson

(1830-1886թթ., ԱՄՆ)


Ես մի քույր ունեմ տանը

Ես մի քույր ունեմ տանը
և մի ցանկապատ հեռվում,
ու թեև գրանցումով՝ միայն մեկը,
բայց երկուսն էլ ինձ են պատկանում:

Մեկը նույն իմ ճամփով է գալիս,
հագնում է փոքրացած շորերս,
մյուսը թռչնի պես է, իր բնում
շյուղ առ շյուղ կպցնում է մեր սրտերը:

Նա բնավ մեր նման չի երգում,
լրիվ ուրիշ տոնայնության մեջ է,
ինքն է ու իր մեղեդին,
ճիշտ ինչպես բզեզը հունիսին:

Մանկությունից հեռու մի օր՝ այսօր...
Մենք վեր ու վար էինք անում բլուրներով,
ես բռնում էի նրա ձեռքը ամուր՝
կարճելու մղոնները մեր միջև:

Եվ ցածրիկ բզզոցը նրա՝
ձգվող ահա երկար տարիներ,
դեռ ունակ է խաբել թիթեռնակին,
և աչքերում նրա փայլուն՝
ապրում են դանդաղ մանուշակներ՝
ծաղկող ամեն մայիս:

Տրորելով խոտերն ու ցողը՝
վաղ լուսաբացին
կորոնեմ աստղը մենակ,
բոլոր գիշերներից այն կողմ, հեռու կլոր թվերից,
Սյուի համար այժմ 
և միշտ:

անգլերենից թարգմանեց հասմիկ սիմոնյանը


Տեսնել Էմիլի Դիքինսընից այլ հրապարակումներ՝

No comments:

Post a Comment