Ֆրիդրիխ Նիցշե | Friedrich Nietzsche



սղագրություն Մարկ Նշանյանի դասախոսությունից

Հիվանդությունը կազմավորում է մեզ: Ենք, ինչ որ է հիվանդությունը: Մարդ լինել, նշանակում է լինել հիվանդ: Եվ պետք է հակազդելու ձևերը գտնել հիվանդության դեմ: Մարդ լինելու հիվանդության դեմ...

Ինչպես կարելի է հիվանդության վերջին մոտենալով՝ հասնել մի տեղ, ուր ցատկում եք հիվանդությունից վեր: Եվ քանի որ հիվանդությունը ժխտականությունն է, աշխարհին ոչ ասելը, ուրեմն ցատկելով ձեզնից վեր՝ հիվանդությունից վեր՝ մարդուց դուրս՝ դուք կարողանում եք այո ասել աշխարհին...

Դիոնիսոսը քայքայվող աստվածն է, պարբերաբար քայքայվող, անդամահատվող: Քայքայումը կարիքն է...

Օգոստոս, 1881թ.: 6000 ոտնաչափ մարդկանցից և ժամանակից անդին: Օրերից մի օր անտառների միջով քայլելով գնացի Սիլվապլանա կոչվող լճի մոտ: Եվ հենց այդտեղ՝ հսկայական աշտարակաձև քարերի կույտի մոտ, այցելեց ինձ Զրադաշտի գաղափարը...
Պոլ Ռե, Լու Սալոմե, Ֆրիդրիխ Նիցշե

Պետք է պայթյուն առաջացնել: Պետք է լինի իզմ-ից առաջ և իզմ-ից հետո: Հեղափոխականի մտայնությունը: Հարցն այն է, թե ինչպես առաջացնել հեղափոխությունը: Ի՞նչ զենքով: Ի՞նչ արարքով, որովհետև հեղափոխությունն արարք է, ոչ թե մտածողություն: Կա «պիտի»-ն: Պիտի առաջացնել...

Պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում նույնանալ քայքայումի հետ: Հակասական բանաձև է՝ «նույնանալ քայքայումի հետ». եթե նույնանաս, կմնաս որպես սուբյեկտ, բայց ինչպե՞ս կարելի է նույնանալ այդ քայքայլումի հետ, եթե քայքայումը մնալու հակառակն է: Այդ նույնացումն է Նիցշեի համար աշխարհի պատմությունը երկուսի կտրող դեպքը, պատահարը: Եթե մեկը կարողանա նույնանալ քայքայումի հետ, աշխարհի պատմությունը նոր կսկսվի: Կտրող դեպքը, իրադարձությունը, պատահարը, հեղաշրջումը...

...44 տարեկան է: 89թ.-ի առաջին օրերին վրա է հասնում խելագարությունը: Վերջնականապես նույնանում է քայքայումի հետ, սակայն ոչ թե որպես մարդկային փիլիսոփայական ծրագիր, ոչ թե որպես փորձարկում ու փորձընկալում, այլ անվերադարձ: Հունվարյան առաջին օրերին՝ արդեն իսկ խելագարության թաթի տակ, գրում է մեծ ու փոքր նամակներ իր բարեկամներին: Նամակները մեծ մասամբ ստորագրված չեն իր՝ Նիցշեի անունով, քանի որ ինքն այլևս չկա: Փոխարենը ստորագրում է Դիոնիսոս: Քայքայումի աստծո անունով...

Խելագարության այդ նամակներից երկուսը՝ ուղղված բանասեր, իտալական վերածննդի մասնագետ Հակոբ Բուրխարտին.
«Իմ հաճելի Հակոբ Բուրխարտի, այս փոքրիկ կատակը, որով ես ներում եմ մի աշխարհ ստեղծելու ձանձրույթը: Իսկ Դո՛ւք, Դո՛ւք մեր մեծագույն վարպետն եք, ուր ես կարիք չունեմ Արիադնայի հետ լինելու այլ բան, քան ոսկե հավասարակշռումն է»:

«Սիրելի պարոն պրոֆեսոր, վերջին հաշվով շատ ավելի պիտի նախընտրեի լինել Բազելում պրոֆեսոր, քան աստված, բայց չկարողացա եսասիրությունս այն աստիճանի բերել, որի պատճառով մի կողմ կթողնեի աշխարհի արարչագործությունը»: 

դիտել դասախոսությունն այստեղ


No comments:

Post a Comment