Օ կապիտան, իմ կապիտան
Օ կապիտան, իմ կապիտան, ահա և վերջ սարսափներով լեցուն ճամփորդությանը մեր,
Նավն անցավ բոլոր փորձությունների միջով, հիմա մերն է մրցանակը հաղթողի,
Նավահանգիստը մոտ է, ես լսում եմ ձայնը զանգերի, և ամբոխն է ցնծում այնտեղ,
Մինչ ամրակայմ նավի աչքերը խուզարկու խիզախ են ու մռայլ.
Բայց սի՛րտը, սի՛րտը, սի՛րտը,
Կաթիլ-կաթիլ կարմիրը արնահոսող
Տախտակամածին, ուր ընկած է կապիտանը իմ՝
Ամբողջովին պաղած ու անարյուն:
Օ կապիտան, իմ կապիտան, վեր կաց ու լսիր ղողանջը զանգերի,
Վեր կաց - քեզ համար դրոշներ են բարձրացվել, քեզ համար շեփորներ են հնչում,
Քեզ համար են ծաղկեփնջերն ու պսակները երիզված, և ափին խտացող այս ամբոխը,
Եվ կոչերը բոլորի քո մասին են հիմա, ալեկոծվող զանգված՝ տենչացող դեմքերի պտույտում:
Հեյ, կապիտա՛ն: Սիրելի՛ հայր,
Այս ձեռքը քո գլխի տակ է գտնվում,
Եվ երազ է թվում, որ տախտակամածին
Դու ամբողջովին պաղած ես ու անարյուն:
Իմ կապիտանը պատասխան չունի, նրա շուրթերը գունատ են ու լուռ.
Իմ հայրը էլ իմ ձեռքը չի զգում, ոչ երակազարկը կա, ոչ ինքը,
Ողջ-առողջ խարիսխ է գցում նավը, առաքելությունն ավարտված է արդեն,
Ահա և վերջ սարսափներով լեցուն ճամփորդությանը մեր, ահա նավը, ում ավարը հաղթանակը եղավ:
Ցնծացեք, մարդիկ, զանգեր, ղողանջե՛ք,
Բայց... ծանր սրտով հեռանում եմ ես
Քայլելու մի վերջին անգամ տախտակամածին, ուր ընկավ կապիտանը իմ՝
Ամբողջովին պաղած ու անարյուն:
1865թ.
Գրվել է Ամերիկայի նախագահ Աբրահամ Լինքոլնի մահվան կապակցությամբ:
No comments:
Post a Comment