Սա ժողովուրդ VS Սերժ պայքարն է. ոչինչ կորած չէ

Սա ժողովուրդ-Սերժ պայքարն է. ոչինչ կորած չէ
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ կորած է եւ կորած չէ: Մի կողմից հուսադրող էր այն հանգամանքը, որ ժողովուրդը համախմբվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, մյուս կողմից, իշխանությունները փորձում են ցույց տալ, որ, միեւնույնն է, ամեն ինչ իրենց ձեռքին է` այսկերպ միգուցե իրենք իրենց համոզելով, թե որքան հզոր են: Սակայն հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ իշխանությունը պետք է, ամեն դեպքում, առուն թռնի, նոր` հոպ ասի: Ընտրությունների ընթացքի, արդյունքի մասին ներկայացնում ենք ժամանակակից գրողների եւ գրականագետների կարծիքները:

Հասմիկ Սիմոնյան
Նախընտրական քարոզարշավի լիաթոք ծիծաղից հետո սպասում էի բթացած ցավի, որ պետք է ցուցամատը ծալելով մեր ճակատին՝ կրակեին, կամ էլ տափակ հումորի, որ կրկնում են միջազգային դիտորդները՝ չհոգնելով ու չհոգնելով: Բայց... կամ մենք միայն թթու դրած սաղմեր ու պահածոյացված ոսկորներ չենք, կամ իշխանությունները որոշեցին վերջնականապես չսպանել ժողովրդին ու նվիրեցին Րաֆֆիին: Ամեն դեպքում, մի բան պարզ է. այս թեկնածուն չի եկել իբրև հմուտ հոտաղ իր շլմորած գառների, սա ժողովուրդ VS Սերժ պայքարն է, ոչինչ կորած չի, Էզրա Փաունդն ասում էր՝ խիզախ, ինչպես երբեք, հուսակտուր, ինչպես երբեք: Հիմա մենք ենք, և հույս ունեմ, որ շատ ավելի խիզախ ենք, քան հուսահատ, ավելի շատ տոկուն, ավելի շատ ջահել, հավատում եմ, գիտեմ: Փող վերցնելը, մուրացիկ լինելը միշտ նախավերջին քայլն է, դրանից հետո կամ սատկում են շան պես, կամ կանգնում ու հաղթում: Մենք հիմա կանգնել ենք: Մինչև հաղթանակ կես քայլ է: Լինենք անվարան:

տեսնել ամբողջականն այստեղ՝ 
yerkir.am 2013


No comments:

Post a Comment