նամակի վերջում ուղարկում է այս ֆոտոն |
Նյու Յորքն անչափ հմայիչ է, ու ես այստեղ ինձ ավելի լավ եմ զգում, քան Դեյթրոյթում, և
այդուհանդերձ, ես կարոտում եմ Մեքսիկան... երեկ առաջին անգամ ձյուն եկավ, ու շուտով էնքան ցուրտ կլինի, որ... փոքրիկ աղջնակների մորքուրը (մահը) կհայտնվի ու կտանի նրանց իր հետ. Էդ ժամանակ ես ստիպված կլինեմ հագնել զգեստը բրդե ներքնազգեստի վրայից ու համակերպվել ձյան հետ: Ես էնքան էլ ցուրտ չեմ զգում երկար շրջազգեստների շնորհիվ, բայց երբեմն էնպիսի սառնամանիք է լինում, որ չեն փրկում անգամ իմ հանրահայտ քսան զգեստները:
Ես դեռ վազում եմ գժվածի պես ու կրում էդ հին քրջերը: Ամեն դեպքում որոշ գրինգոների կանայք ինձ փորձում են նմանակել ու փորձում են հագնվել ա-լյա-Մեքսիկանա ոճով, բայց խեղճերը նմանվում են կաղամբի, ու ճիշտն ասած, ահավոր տեսք են ստանում: Էդ բնավ չի նշանակում, որ իմ հագուկապն ինձ արտակարգ է սազում, բայց դե վատիկն էլ չեմ (չխնդաս)...
Ասա՝ ինչ բերեմ հետս էստեղից, որովհետև էստեղ էնքան հրաշալի բաներ կան, որ ես չգիտեմ, թե որը քեզ համար լավ կլինի, բայց եթե ինչ-որ հատուկ բան ուզես, միայն ասա, ու ես կբերեմ:
...մի քիչ բամբասանքներից պատմի, էստեղ ես մենակ եմ ու չունեմ ոչ մեկը, ում հետ բամբասեմ, ժամանակ առ ժամանակ էդպիսի լուրերը ականջին հաճո են դառնում... հաջորդիվ մի հազար տոննա համբույր եմ ուղարկում, մեծ մասը կարաս քեզ վերցնես...
16 նոյեմբեր, 1933թ.
քույրը՝ Քրիստինա Կալոն, լավագույն ընկերը՝ Իսաբել Կամպոսն ու Ֆրիդա Կալոն, 1919թ. ֆոտոյում Ֆրիդան 12 տարեկան է, լուսանկարիչը Ֆրիդայի հայրն է՝ Գիլյերմո Կալոն: |
թարգմանեցի ես
No comments:
Post a Comment