Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք փոքրիկ, կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր էլ չէ, որ լինես սիրահարված, անգամ` թիթեռներին:
Թիթեռային բառն իրական թիթեռնիկը չէ: Գոյություն ունի բառ, և գոյություն ունի թիթեռնիկ: Թե շփոթես այս երկուսը,
մարդիկ կծիծաղեն քեզ վրա: Բառից շատ
բան
մի՛ սարքիր: Փորձում ես համոզել, որ դու
սիրում
ես թիթեռնիկների ավելի շատ,
քան մեկ ուրիշը, թե՞ իրականում հասկանում ես իրենց էությունը:
Թիթեռային բառն ուղղակի փաստաթուղթ
է: Այն քեզ չի տալիս
հնարավորություն ճախրելու, սավառնելու, ծաղիկների հետ ընկերանալու, գեղեցկությունը և փխրունությունը խորհրդանշելու կամ պարզապես թիթեռնիկ պատկերելու:
Մի՛ ներկայացրու բառերը: Երբեք չներկայացնես բառերը: Թռիչքի
մասին խոսելիս երբեք մի՛ փորձիր լքել հատակը:
Երբեք մի՛ փակիր աչքերդ և գլուխդ մեկ ուղղությամբ մի՛ սևեռիր, երբ մահվան մասին կխոսես: Սիրո մասին խոսելիս
էլ քո կրակոտ աչքերը մի՛ սևեռիր ինձ վրա: Սիրո մասին խոսելու ժամանակ, եթե ուզում ես տպավորություն թողնել ինձ վրա, ձեռքդ դիր գրպանդ կամ զգեստիդ տակ և խաղա ինքդ քո հետ: Եթե փառքի ու գովեստի տենչը քեզ դրդել է խոսել սիրո մասին, դու պետք է սովորես` ինչպես դա անել առանց ինքդ քեզ խայտառակելու: Օգտագործի՛ր բառերն այնպիսի ճշգրտությամբ, կարծես հսկայական մի ցուցակ կստուգեիր : Մի՛ հուզվիր կանացի երիզապատ բլուզ ասելիս: Մի՛ գռեհկացիր կանացի ներքնազգեստ ասելիս: Թաշկինակից մի՛ արցունքոտվիր: Էջերը չպետք է գրգռեն երազկոտ աչքերդ: Մի՛ արցունքոտիր թաշկինակը: Գուլպաները նրա համար չեն, որ քեզ տևական և օտար ճանապարհորդություներ հիշեցնեն: Այդ ամենը ընդամենը հագուստ է: Մի՛ խորացիր դրանց մեջ: Պարզապես կրի՛ր դրանք:

Բանաստեղծությունը ոչինչ չէ, քան պարզապես ինֆորմացիա: Այն ներքին աշխարհի սահմանադրությունն է: Եթե արտասանես այն մեծ հանդիսավորությամբ կամ ցաքուցրիվ անես` քո ազնիվ մղումներից ելնելով, ապա կհամարվես ոչ ավելի, քան մի քաղաքագետ, ում արհամարհում ես: Դու կհամարվես դրոշակ թափահարող մեկը, կամ էժանագին հայրենասեր մի խեղկատակ: Մտածի՛ր, որ բառերը գիտություն են, այլ ոչ թե արվեստ: Կարծի՛ր, թե ելույթ ես ունենում Ազգային Աշխարհագրական ընկերության Հետազոտողների Ակումբի գիտնականների առջև: Այս մարդիկ գիտեն լեռնագնացության բոլոր վտանգները, և քեզ կհարգեն` ընդունելով բառերը որպես ճշմարտություն: Իսկ եթե փորձես զարմացնել նրանց քո «արվեստով», վիրավորած կլինես նրանց հյուրասիրությունը: Խոսի՛ր նրանց հետ լեռնային բարձրություններից և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ սարքավորումներից և ունակություններից: Մանրամասնորեն նկարագրի՛ր արտաքին նրբություններն ու այն ժամանակը, որ ծախսել ես: Մի՛ աշխատիր լսարանի հետ գովասանքի ծափահարությունների համար: Դու պետք է արժանի լինես ըստ նրանց կարծիքի, այլ ոչ թե քո: Հաջողությունդ թո՛ղ մնա վիճակագրության մեջ, այլ ոչ թե հուզված ձայնիդ կամ ձեռքերիդ անորոշ շարժումներում: Այն ուղղակի կլինի քո զեկույցում և քո անվրդով ներկայությունը: Խուսափի՛ր իրարանցումներից: Մի՛ վախեցիր թույլ երևալ և մի՛ ամաչիր հոգնածությունիցդ: Հոգնած ժամանակ լավ տեսք ունես: Դու նման ես մեկին, ով պատրաստ է գնալ մինչև վերջ: Իսկ հիմա արի՛ իմ գիրկը: Դու գեղեցկության իմ պատկերացումն ես:
Անգլերենից թարգմանեց ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ
No comments:
Post a Comment