Առակ. գեղեցկություն` ըստ ցանկության

Ոմն երիտասարդ չէր կարողանում իր համար կյանքի ուղեկից ընտրել. կամ դեմքը բավարար գեղեցիկ չէր համարում, կամ մարմինն էր ոչ ցանկալի, կամ նիհար էր, կամ էլ շատ գեր... Բայց մի անգամ բախտը նրա հաջողեց, ու նա հանդիպեց հրաշագործ կախարդին, որն իսկույն համաձայնեց օգնել տղային:
- Վերցրու այս լուցկին, - ասաց հրաշագործը` մեկնելով այն տղային, - ու հենց պատրաստ լինես, ջարդիր այն ուզածդ աղջկա առաջ, ու աստիճանաբար նա կդառնա հենց այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում:
Եվ ահա երիտասարդի ընկերներն ու բարեկամները նկատեցին, որ նա սկսեց հանդիպել մի աղջկա հետ, որն օրեցօր գեղեցկանում էր: Շուտով նրանք ամուսնացան:
Բայց մի տարի անց բոլորը սկսեցին նկատել, որ աղջիկը ակնհայտ տգեղանում է, հատկապես դեմքը, և մարմինն էլ այն չէր այլևս: Ամենաշատը տխրել էր երիտասարդը: Ու նա գտավ կախարդին, որ ժամանակին լուցկին էր տվել ու բարկացած գոռաց.
- Խաբեցիր ինձ, ծերուկ: Կախարդանքն անհետացավ, էլ չի գործում: Ինչո՞ւ:

- Կախարդանքը չդադարեց գործել, - հանդարտ պատասխանեց հրաշագործը, - ընտրյալիդ արտաքին տեսքը փոփոխվել է միայն ու միայն քո ցանկության համաձայն: Պարզապես դու սկսել ես հիմա թերություններ փնտրել:


թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2012

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete