*
գրքերը վառվում են
բարձրաձայն երգում ենք
մեղքի վիրակապը ձախ աչքին
թափուր կառափնարանի անզգա պարանը վզներիս
մենք ծովահենները բառի երգում ենք ու աղոթում
թափթփված բառերի այրվելիք կույտով
քամին տարածում է այրված գրքերի մոխիրը հեռու
անապատներից ու ջրերից հեռու
և հեռու կրթված քաղաքներից
տեսնես աղոթքի որ հատվածում կգնդակահարվի սիրտդ
հեռվում առյուծներ են մռնչում
սպիտակ թղթերին նստած թռչում են պոետները
արաբական փաթթոցները գլխներին
տեսնես ջինը երբ կհասկանա որ ալադինը վաղուց ավազ է
կտրված ձեռքի մատները ճզմում են հողը
և մեռելները հեռվից զգում են մենությունս
քամին տարածում է
հորիզոն առ հորիզոն
խաղաղության հանդուրժող մոխիրը
գլխատված մարմնով կանգնում եմ բառերի վրա
և սեղմում ինչպես դաշնակահարը ստեղները
ջրի երակները խրվում են անապատի մարմնի մեջ
և առյուծների մռնչյունը ցնդում է
կիրթ քաղաքների պատերի տակ
վառվում են գրքերը անտարբերության ոսպնյակների տակ
ու քամին տարածում է մոխրացող վերջին գրքի լացը
հողագնդի խորտակվող նավի մասին
զարմանալի է, մինչև հիմա որտե՞ղ էիր, թե՞ ես էի որտեղ... մի խոսքով, գտել եմ, լավն ես, դեռ կկարդամ :)
ReplyDeleteիսկ գրքերդ թող երբեք չվառվեն :(
այրված գրքերիս մոխիրը բավականին հեռու է գնացել...
ReplyDeleteկարևորը եկել ես, ոտքդ բարի լինի, եսիմ ինչ չկա, ես եմ ու թափթփված բառերիս այրվելիք կույտը, մի երկու փայտ գցիր, մի երկու քոմենթ, բանաստեղծության կրակը խառնենք, տաքանանք:)