Асмик Симонян: Я поэт, особенно тогда, когда не пишу


Текст Лилит Петросян

Она пишет с раннего детства. В некотором смысле ее можно назвать рекордсменкой. Несмотря на юность, о поэтессе Асмик Симонян заговорили уже, когда ей было 16. Ее первый сборник «Лунные слова» был издан, когда ей было всего 18, а в 19, уже будучи обладательницей ряда авторитетных республиканских премий, она стала лауреатом молодежной премии президента Армении в области литературы. В 20-летнем возрасте эта девушка стала членом Союза писателей Армении…

Вы начали творить с достаточно юного возраста. Когда вы написали свое первое стихотворение и какой именно момент в жизни вы считаете началом своей творческой жизни?

В прошлом году вы основали литературное агентство. Каковы основные его направления и чем оно сегодня занимается?
— Мне было шесть, когда я написала свой первый стих. А началом своей творческой жизни считаю тот самый момент, когда сформировалась в царстве тьмы, где прожила девять месяцев. С тех пор прошло вот уже 26 лет. Я поэт не только тогда, когда пишу, но и особенно тогда, когда не пишу, а гуляю, дышу, целуюсь, вижу сны, спешу на работу и постоянно опаздываю.
— Агентство должно помогать читателю, представлять ему автора, которого он, читатель, любит, но по каким-то причинам не знает о его существовании. Сегодня мы находимся на этапе структурирования, формирования. У нас много планов, о которых я предпочла бы рассказать только после их реализации.

Как вы думаете, каково современное армянское общество и как это отображается в ваших произведениях?
— Мы общество, питающееся легкоперевариваемым искусством, общество, страдающее желудочными коликами от хорошей литературы, общество, отставшее от своего времени как минимум на полвека. Мы не теряем способности удивляться, мы стесняемся по поводу и без него — нуждаемся в любви и стесняемся этого, желаем совершать революции, стесняемся опять, хотим заниматься сексом, стесняемся, хотим читать книги, и все равно стесняемся. Мы как-то не растем, остаемся вечными детьми или, возможно, мы настолько стары, что спутали грань между детством и старостью. Я пишу то, что вижу. Я живу рядом с несчастными людьми, которые вместо того, чтобы любить, куда-то спешат, которые спешат так, что умирают, даже не замечая этого, и все так же продолжают куда-то спешить. Я тоже периодически умираю. У меня есть одно зеленое растение, я ежедневно поливаю его и прошу его стать моим наставником, чтобы оно продолжало зеленеть и научило меня стать такой же широкой, как и его листья.

Творчество — это развитие. Вы замечаете разницу между тем, как писали вчера и как сегодня?
— Я писала стихотворения, пишу стихотворения и буду писать стихотворения. До и после творчества я была, есть и буду читателем. Меняюсь я, формы, мои волосы были длинными, теперь стали короче, когда-то рифмованные стихи превратились в белый стих, а затем и в верлибр.

У вас есть кумиры?
— Я не знаю кумиров, но, когда нуждаюсь в совете, подхожу к воде, пытаюсь учиться у камней, у растущего на моем столе растения, у сгнивших листьев, проживших под снегом всю зиму. Я иду в молчаливые места, в понятные места.

Когда вы создаете с большим удовольствием: в минуты грусти или радости?
— Не знаю, но лучшие стихи я пишу в уме, во время прогулки. Когда прогуливаюсь ни с кем. Когда прогуливаюсь наедине с собой.

yerevan.ru 2013

Դուք ստեղծագործում եք բավականին պատանի տարիքից: Ե՞րբ եք գրել Ձեր առաջին բանաստեղծությունը և ո՞ր պահն եք համարում Ձեր ստեղծագործական կյանքի սկիզբը:6 տարեկան էի, գրեցի առաջին բանաստեղծությունս: Ստեղծագործական կյանքի սկիզբ համարում եմ այն վայրկյանը, երբ ինքս ձևավորվեցի մթի թագավորության մեջ, ապրեցի 9 ամիս ու ահա արդեն 26 տարի: Ես բանաստեղծ եմ ոչ միայն այն ժամանակ, երբ գրում եմ, այլև ու հատկապես, երբ չեմ գրում, քայլում եմ, շնչում, համբուրվում, երազ տեսնում, շտապում աշխատանքի և անընդհատ ուշանում:
Անցյալ տարի Դուք հիմնել եք գրական գործակալություն: Որո՞նք են գործակալության հիմնական ուղղությունները և ինչո՞վ է այն այսօր զբաղվում:Գործակալությունը պետք է կանգնի ընթերցողի կողքին՝ ցուցանելու իր հեղինակին, որին ինքը սիրում է, պարզապես ինչ-ինչ պատճառներով դեռ տեղյակ չի դրա մասին: Այսօր կազմավորման, ձևավորման փուլում ենք, ունենք շատ ծրագրեր, որոնց մասին նախընտրում եմ խոսել իրականացնելուց հետո:
Ձեր կարծիքով, ի՞նչ դրական և բացասական հատկություններով է օժտված ժամանակակից հայ հասարակությունը և ինչպե՞ս է դա արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:Դյուրամարս արվեստով սնվող, լավ գրականությունից ստամոքսի խնդիրներ ունեցող հասարակություն ենք՝ կես դար, եթե ոչ ավելի ետ մնացած: Զարմանալու ունակությունը չենք կորցնում, ամաչում ենք պատեհ-անպատեհ, սիրո կարիք ունենք, ամաչում ենք, հեղափոխություն ենք ուզում անել, ամաչում ենք, սեքսով ենք ուզում զբաղվել, ամաչում ենք, գիրք ենք ուզում կարդալ, ամաչում ենք, մի տեսակ չմեծացող ենք, անընդհատ մանուկ, կամ գուցե էնքան ծեր ենք, որ արդեն սահմանը շփոթել ենք մանկության ու ծերության: Ես գրում եմ էն, ինչ տեսնում եմ. ես ապրում եմ նեխած քաղաքում, դժբախտ մարդկանց կողքին, ովքեր սիրելու փոխարեն շտապում են ինչ-որ տեղ, ովքեր այնքան են շտապում, որ մեռնում են, չեն էլ նկատում, շարունակում են շտապել ինչ-որ տեղ: Պարբերաբար ես էլ եմ մեռնում: Մի կանաչ բույս ունեմ, ամեն օր ջրում եմ ու խնդրում, որ իմ դաստիարակը լինի, որ շարունակվի կանաչ ու սովորեցնի ինձ լինել իր տերևների պես լայն:
Ինպիսի՞ զարգացում է ապրել Ձեր ստեղծագործական ուղին: Ինչպե՞ս եք գրել երեկ, ի՞նչ եք գրում այսօր և ի՞նչ եք մտադիր գրել վաղը:
Գրել եմ բանաստեղծություն, գրում եմ բանաստեղծություն ու կգրեմ բանաստեղծություն: Գրելուց առաջ ու հետո ես եղել եմ, եմ ու կլինեմ ընթերցող: Փոփոխվում եմ ես, ֆորմաները, մազերս երկար էիր, կարճացան, բանաստեղծություններս հանգավոր էին, դարձան սպիտակ բանաստեղծություն, հետո վերլիբր: 
Երևի ցանկացած ստեղծագործող իր հոգում իր կուռքերն ունի: Ովքե՞ր են Ձեր կուռքերը:
Կուռքեր չգիտեմ, բայց երբ խորհրդի կարիք եմ ունենում, գնում եմ ջրերի մոտ, փորձում եմ սովորել քարերից, իմ սեղանին աճող կանաչ բույսից, ձյան տակ մի ամբողջ ձմեռ ապրած փտած տերևներից, անաղմուկ բաների մոտ եմ գնում, պարզ տեղեր:

Ե՞րբ եք ավելի մեծ հաճույքով ստեղծագործում՝ տխրությա՞ն թե ուրախության պահերին:
Չգիտեմ, բայց ամենամեծ հաճույքով բանաստեղծություն գրվում է մտքում, քայլելիս: Ոչ մեկի հետ քայլելիս: Ինքս ինձ հետ քայլելիս:


No comments:

Post a Comment