Ջեյմս Վինսընթ ՄըքՄորո | James Vincent McMorrow

(Ծնվ 1983թ., Իռլանդիա)

Այրվող գծագրից ներքև

Երբ բլուրները հեռանում են
Դանդաղ մարում ջրում՝ հին աշխարհի սիրո պես
Ուրուներով բեռնված նավում
Տեսնելու բան է

Երբ բարալիկ աղջիկները
Մանրիկ ոլորուն հյուսքերով
Հագից նետում են վերարկուները,
կոպիճներն ու քարերը նավեզրից
Հետևելով
Իրենց նետած քարերին, ջուրը նետած քարերին
Տեր Աստված, իրենց նետած քարերին, իրենց նետած քարերին

Այրվող գծագրից ներքև
Այն կողմում, ուր մետաղի շողերը հպվում են կոշտ երկնքին
Լուսնալույսի տակ անկողին ես գցում
Երևի հրաժեշտի ժամանակն է

Քանզի տաք օդում ամենն անշարժ է
Իսկ բառերը, որ դանակի պես հատու էին մի ժամանակ,
Ուղղակի  կախվել են ամպից և քեզ
Հրում է տերը, 
Բայց քեզ քաշում է ամբոխը, ու 
Դու եզրին ես, դու եզրին ես, 
Տեր Աստված, նա եզրին է

Սեր իմ, նա եզրին է
Նա եզրին է
Սեր իմ, նա եզրին է

Ամեն խեցի կոտրված է
Հովտում, ուր իմ սիրտն է ընկած ու գերաններ
Այս կողմերում պետք չէ մնալ
Գիտես ինչեր կարող են ասել

Որ մարդիկ շատ են վայրենացել
Որ նույնիսկ պարզ հանցանքով
Արյուն են թողնում իրենց հետևից
Մինչ ես դանակը սրբում եմ վերջին անգամ
Կարծում եմ գիտի, կարծում եմ գիտի
Տեր Աստված, կարծում եմ գիտի
կարծում եմ գիտի

Անգլերենից թարգմանեց ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ

No comments:

Post a Comment