Աշխատանք ոչ գրասեղանի շուրջ. Ֆոտոշարք

Գաբրիել Գարսիա Մարկեսն իբրև լրագրող սկսել է աշխատել դեռևս ուսանելու տարիներից, երբ սովորում էր Կարթագենի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
Արձակագիր Արամ Պաչյանը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, աշխատել է որպես քննիչ, այնուհետև՝ լրագրող «Հրապարակ» օրաթերթում:

լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի
Արձակագիր Թոմ Վուլֆին անվանում են «Ամերիկայի ամենահայտնի լրագրող», թերևս պարզ է, թե ինչու:

Արձակագիր Արտավազդ Եղիազարյանը «Երևան» քաղաքային ամսագրի գլխավոր խմբագիրն է:
լուսանկարը՝ Բիայնա Մահարիի




Աֆրիկացի բանաստեղծ Լեոպոլ Սեդար Սենգորնը հասարակական գործիչ էր, իսկ 1960-1980թթ. եղել է Սենեգալի առաջին նախագահը:

Լուսանկարում Լեոպոլ Սեդար Սենգորը կնոջ՝ Կոլետի հետ Նորմանդիայի իրենց առանձնատանն են 

Արձակագիր Համբարձում Համբարձումյանը այսուհետ ոչ միայն ընտիր գրող է, այլև վստահելի ու ազնիվ հասարակական գործիչ: Հիշեցնեմ, որ այս տարի Համբարձումը 
«Ելք» դաշինքի կողմից ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել Շենգավիթ-Մալաթիա ընտրատարածքում:
լուսանկարում Համբարձումը կնոջ՝ գրող Արփի Ոսկանյանի ու իրենց տղայի՝ Մուշեղի հետ


Արձակագիր Ջոն Սթայնբեքն աշխատում էր տուրիստական ընկերությունում որպես էքսկուրսավար


Բանաստեղծ Կարեն Անտաշյանը «Barev Armenia» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենն է:



Բանաստեղծ Վիլյամ Կառլոս Վիլյամը բժիշկ էր, երկար տարիներ աշխատել է մանկաբույժ Սբ. Մարիի հիվանդանոցում: Նրա մահվանից հետո հիվանդանոցում փակցվեց մի հուշատախտակ, որի վրա գրված էր. «Մենք անցնում ենք այն հիվանդասենյակներով, որտեղով անցել է Վիլյամ Կառլոս Վիլյամսը»: 



Բանաստեղծ Արամ Մամիկոնյանը բժիշկ հոգեբույժ է, աշխատում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում:

լուսանկարը՝ Նառա Վարդանյանի













No comments:

Post a Comment