Միգել դե Ունամունո. Մառախուղը

 


Միգել դե Ունամունո 
(1864-1936թթ.)

Մառախուղը
(վեպ)
իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը

«Անտարես» հրատարակչատուն
Երևան, 2013թ.





Ընթերցողը չի ցանկանում, որ իրենից խլեն իրականության իր պատրանքը: Ասում են՝ մի գեղջուկ քարոզիչ, որ նկարագրում էր Քրիստոսի չարչարանքները, լսելով, թե ինչպես են բարձրաձայն հեկեկում բարեպաշտ գեղջկուհիները, բացականչում է. «Այդպես մի՛ արտասվեք, քանի որ սա տեղի է ունեցել ավելի քան տասնինը դար առաջ, և բացի այդ, հայտնի չէ՝ եղե՞լ է արդյոք ճիշտ այնպես, ինչպես ես եմ ձեզ պատմում»:

Մեր ճարտարապետը չգիտեր, որ տասներորդ դարում տաճարներն իրենք իրենց էին կառուցվել՝ մի կողմ թողնելով նախագծերը, խուսափելով շինարարների ձեռքերից:

Ավգուստոն կյանքում ոչ թե ճանապարհորդ էր, այլ պարզապես անցորդ:


Նա, ով շատ է ճանապարհորդում, փախչում է այն վայրերից, որտեղ եղել է, ոչ թե ձգտում է այնտեղ, ուր ժամանում է:

...մեզ կոչում են այն անունով, որով կնքել են: Հոմերոսյան ժամանակներում մարդիկ և առարկաները երկու անուն ունեին, մեկով նրանց կոչում էին մարդիկ, իսկ մյուսով՝ աստվածները: Հետաքրքիր է, ի՞նչ անուն կտար ինձ Աստված:

Իմ կյանքն արդեն նպատակ ունի: Նվաճելու բան կա:

Ամուսնանալը հեշտ է, հեշտ չէ ամուսնացած լինելը:

...ամեն երեկո մայրը ստուգում էր որդու դասերը, անձամբ ինքն էլ էր սովորում, որպեսզի օգներ որդուն: Նա սովորում էր համաշխարհային պատմության բոլոր տարօրինակ  անունները և սովորական դարձած ժպիտով ասում էր նրան. «Աստված իմ, որքա՜ն բարբարոսություններ են արել մարդիկ»:

Գոյության մեր հունի ներքո կա մի ուրիշ հուն, որը հոսում է հակառակ ուղղությամբ, այստեղ մենք երեկվանից գնում ենք դեպի վաղը, վաղվանից՝ երեկ: Մեր ճակատագիրը կծկվում և արձակվում է միաժամանակ: Ժամանակ առ ժամանակ մեզ հասնում են շնչառություններ, գոլորշիներ, մինչևիսկ այդ ուրիշ աշխարհի խորհրդավոր շշուկները. այդ աշխարհը մեր ներաշխարհն է: Պատմության ներաշխարհը հակապատմությունն է, մի գործընթաց, որ հակառակվում է մեր իմացածին: Ստորգետնյնա գետը ծովից գնում է դեպի աղբյուր:

Սիրում եմ, ուրեմն կամ:

Ինչպես որոշել՝ մարդը սիրահարվա՞ծ է, թե՞ կարծում է, որ սիրահարված է:

Իսկ ի՞նչ է իրական աշխարհը, եթե ոչ երազ, որը բոլորս ենք տեսնում, որը բոլորիս համար է:

Կյանքի միակ ուսուցիչը կյանքն է, այլ մանկավարժություն գոյություն չունի: Միայն ապրելով են սովորում ապրել:

Պետք է ամուսնանալ այնպես, որպեսզի քո սերը նվաճեն, ոչ թե դու նվաճես:

Չկա ավելի միայնակ և համառ ամուրի, քան ամուսնացած տղամարդը առանց երեխաների:

Մի՞թե բոլոր կրոնների մեջ պատարագն Աստծու երազն աղավաղելու միջոց չէ, մի՞թե նա դեռ չի արթնացել և չի դադարել մեզ տեսնել իր երազներում:

Եթե դու խոսում ես, նշանակում է՝ ստում ես, իսկ եթե խոսում ես ինքդ քեզ հետ, այսինքն, եթե մտածում ես՝ գիտակցելով, որ մտածում ես, ապա խաբում ես ինքդ քեզ: Չկա ավելի իրական բան, քան ֆիզիկական կյանքը: Բառը՝ հասարակական այդ երևույթը, ստեղծվել է ստելու համար:

Երբ մարդն իր համար արդարացում է փնտրում, նա իրականում արդարացնում է միայն Աստծուն:

Ամուսնությունը էքսպերիմենտ է, հոգեբանական էքսպերիմենտ, իսկ հայրությունը՝ պաթոլոգիա:

Դոն Կիխոտը և Սանչոն ավելի իրական են, քան Սերվանտեսը:

Երբ քնած մարդը անշարժ պառկած է անկողնում և երազ է տեսնում, ո՞րն է ավելի իրական. նա՞՝ որպես գիտակցություն, թե՞ նրա երազը:

Երբ Աստված չգիտի մեզ հետ ինչպես  վարվել, նա սպանում է մեզ:

Դուք նույնպես կմեռնեք, դուք նույնպես կվերադառնաք դեպի այն ոչինչը, որտեղից դուրս եք եկել: Աստված կդադարի ձեզ տեսնել իր երազում:

Նա, ով հորինում է, ինքն է հորինված, իսկ նա, ով հորինված է՝ կմեռնի: Դուք կմեռնեք, դոն Միգել: Կմեռնեք դուք և բոլորը, ովքեր մտածում են իմ մասին: Ուրեմն մեռեք բոլորդ:

Ով քնում և երազներ է տեսնում, ոչինչ չի ուզում: Իսկ դուք և ձեր հայրենակիցները քնում եք և երազներ տեսնում, երազում տեսնում եք, թե իբր ցանկություններ ունեք, բայց իրականում ոչ մի ցանկություն չունեք:

Օրփեոսն իսկապես որբացավ: Երբ ցատկոտելով Ավգուստոյի մահճի վրա, հոտոտեց մահացած տիրոջը, երբ առավ մահվան շունչը, շան հոգին պարուրվեց խիտ և սև մառախուղով: Օրփեոսն արդեն տեսել էր մահը, նա տեսել էր սատկած շների և կատուների, ինքն էլ մի առնետի էր սպանել, լսել էր, որ մարդիկ էլ էին մեռնում, բայց կարծում էր, որ իր տերն անմահ է: Որովհետև Ավգուստոն նրա համար աստված էր:


Ինչ տարօրինակ արարած է մարդը. նա երբեք չի կենտրոնանում նրա վրա, ինչն իր աչքի առաջ է: Նա շոյում է մեզ, իսկ մենք չգիտենք, թե ինչու է մեզ շոյում ոչ այն ժամանակ, երբ մենք ավելի շատ ենք նրա հետ կապվում, երբ մենք ավելի շատ ենք նրան ենթարկվում, նա մեզ կամ մերժում է, կամ պատժում:

2 comments:

  1. Anonymous25.3.14

    Նա, ով շատ է ճանապարհորդում, փախչում է այն վայրերից, որտեղ եղել է, ոչ թե ձգտում է այնտեղ, ուր ժամանում է:
    Սիրում եմ, ուրեմն կամ:
    Եթե դու խոսում ես, նշանակում է՝ ստում ես, իսկ եթե խոսում ես ինքդ քեզ հետ, այսինքն, եթե մտածում ես՝ գիտակցելով, որ մտածում ես, ապա խաբում ես ինքդ քեզ: Չկա ավելի իրական բան, քան ֆիզիկական կյանքը: Բառը՝ հասարակական այդ երևույթը, ստեղծվել է ստելու համար:
    Երբ Աստված չգիտի մեզ հետ ինչպես վարվել, նա սպանում է մեզ:

    ReplyDelete
  2. Ինչ արժի գիրքը ՞

    ReplyDelete