Ամեն մեկն իր մտքերի հետ, իսկ գուցե նույն բանի շուրջ էին լռում. չէ՞ որ երկվորյակներ էին...
Հրաչյա Սարիբեկյան
![]() |
| Յասունարի Կավաբատա Տիգրան Մանսուրյան |
![]() |
| Մարգրիտ Դյուրաս Նունե Լևոնյան |
![]() |
| Էզրա Փաունդ Հայկ Համբարձումյան |
![]() |
| Սամյուել Բեքեթ Հուսիկ Արա |
![]() |
| Ֆրեդի Մերկուրի Կարեն Անտաշյան |
![]() |
| Խուլիո Կորտասար Զորի Բալայան |
![]() |
| Ռայներ Մարիա Ռիլկե Տիգրան Կիրակոսյան |
![]() |
| Պաբլո Ներուդա Հովհաննես Գրիգորյան |
![]() |
| Ֆրիդա Կալո Հասմիկ Սիմոնյան |









Մարդաշատ փողոցում ինձ այցելող միտք
ReplyDeleteԴեմքեր:
Միլիարդավոր դեմքեր աշխարհիս երեսին:
Ոնց որ թե ամենքինս տարբեր`
նրանցից, որ անցել գնացել են ու դեռ պիտի գան:
Բայց Բնությունը, - դե արի գլուխ հանի -,
հոգնած, երեւի անվերջ աշխատելուց,
իր անցյալի հորինվածքներն ա կրկնում
ու մեզ տալիս արտաքին, որ ինչ-որ մեկը նախկինում կրել ա:
Կարող ա կողքովդ Արքիմեդն անցավ ճղած ջինսերով,
կամ էժանացրած ապրանք հագած Եկատիրինա կայսրուհին,
ակնոցավոր ու պորտֆելով եգիպտական մի փարավոն:
էն հին, փոքր Վարշավայից մի անկոշիկ կոշկակարի այրի,
Ալթամիրա քարանձավի նկարիչը` թոռների հետ գազանանոց գնալիս,
թանգարանի ճամփան բռնած բրդոտ բարբարոսը, որ գնում ա մի քիչ հրճվի:
Մեկը նրանցից, որ անցան գնացին երկու հարյուր դար առաջ,
հինգ հարյուր դար առաջ,
կես դար առաջ:
Մեկին տարան ոսկե կառքով,
մյուսին`զանգվածային ոչնչացման վագոնի մեջ:
Մոնթեսուման, Կոնֆուցիոսն ու Նաբուգոդոնոսորը, իրանց դայակները, լվացքարարներն ու միայն անգլերեն խոսացող Շամիրամը:
Միլիարդավոր դեմքեր աշախարհիս երեսին
Իմը, քոնը, ումն ասես-
Ի ՞ նչ իմանաս.
Միգուցե Բնությունը ստիպված ա խաբել,
որ հասցնի, իր գործը գլուխ բերի,
ու դրա համար ա որսում մոռացության հայելում խեղդվողներին:
թարգմանեց Արմեն Օհանյանը
հիշեց Տաթև Չախչախյանը