Արքմենիկ Նիկողոսյան

գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Անսպասելին ամենից հարմար բնութագրականն է Հասմիկի բանաստեղծությանը, անկախ այն հանգամանքից, թե դիտարկում-գնահատում-արժևորումի համար ինչ մասնավորություն է առանձնացված: Զարմացնում է այն վստահությունը, որով նա կառուցում է իր բանաստեղծությունները`

անսպասելի, գրեթե միշտ անսպասելի պատկերներով, համեմատություններով, մետաֆորներով, բառաբարդումներով... Բառերը նրա բանաստեղծություններում երբեմն իրոք լուսնոտի տպավորություն են թողնում, հանկարծ հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է լինեին, բայց Հասմիկը զարմանալիորեն միշտ կարողանում է համոզել, որ նրանք ճիշտ տեղում են, ու մնում է մտածել, որ նա պարզապես իրականացնում է բառերի` չեղած տեղերում գոնե մի անգամ լինելու երազանքը: Թվում է, թե դա անընդհատ տանում է վերացարկման, բայց իրականության զարկերակը, կյանքի թրթիռը, մեր ժամանակի ռիթմը նույնպես անընդհատ ներկայություն է Հասմիկի բանաստեղծություններում, և պայմանավորում է ասելիքային տարածքի ինքնատիպությունը...
Լուսնոտ բառեր 2005

No comments:

Post a Comment