-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
20 հայ բանաստեղծների անթոլոգիան իսպաներենով
թարգմանիչներ՝ Անա Արզումանյան, Ալիս Տեր-Ղևոնդյան
2013
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
JE PRENDS NOTE
ANTHOLOGIE BIPVAL
festival du 16-24 mai 2011
2011
մուգ կապույտ վառ կարմիր
գրական տարեգիրք
Գրական տարեգրքում ներկայացված են պոեզիայի և արձակի ասպարեզում մինչև 35 տարեկան ստեղծագործողները:
կազմող` Ռազմիկ Դավոյան
<<Մունետիկ>> հրատարակչություն
Երևան 2011
ԱՐԴԻ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ
Ա հատոր
<<Արդի հայ քնարերգություն>> ժողովածուի առաջին հատորում ընդգրկված են ՀԳՄ անդամ բանաստեղծների վերջին տարիների` հիմնականում գրական մամուլում տպագրված ստեղծագործությունները` սեփական ընտրությամբ:
Հատորը բացվում է ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակակիր բանաստեղծների շարքերով, այնուհետև` տարիքային հերթականությամբ:
Հեղինակները հանդես են եկել նաև պոեզիայի մասին իրենց կարծիքներով, խոհերով ու մտորումներով:
Կազմող` Արևշատ Ավագյան
ՀԳՄ Հրատարակչություն
Երևան 2008
ՑՈԼՔԵՐ
Պատանեկան երիտասարդական տարեգիրք
Տպագրվել է Հարություն վարդապես Պստիկյանի հովանավորությամբ
Կազմող` Հռիփսիմէ
Գրականությունն անտառի հետ համատեղելը մեր օրերում ճշմարտացի է բոլոր առումներով, չուզենալով դաժան բառեր օգտագործել` ասեմ միայն, որ երկուսն էլ հայտնվել են հոգատար խնամքի կարոտ: Ասեմ նաև, որ այս երկուսի էլ վերանալու պարագայում Հայաստան կոչվող տարածքում գուցե թե շարունակեն մարդիկ ապրել, բայց նրանց այլևս հնարավոր չի լինի ժողովուրդ, առավել ևս` ազգ անվանել...
Ահա թե ինչու չափազանց կարևորում եմ <<Ցոլքերի>> գոյությունը, ուր խմբված են ակնհայտորեն օժտված պատանիներ, ահա թե ինչու է ողջունելի նրանց ստեղծագործություններով կազմված այս փոքրիկ ժողովածուի լույս ընծայումը, որի մեջ դժվար չէ նկատել <<գրական անտառի>> նորելուկ շիվերը, առանց որոնց, ինչքան էլ փառավոր անցյալ ունենա գրականությունը, զրկված կլինի ապագայից:
Հովհանես Գրիգորյան
Երևան 2004


