tag:blogger.com,1999:blog-3465673756947180201.post30654238496842071..comments2023-12-12T21:00:30.738-08:00Comments on հասմիկ սիմոնյան hasmik simonian: Արփի Ոսկանյան. Չի վաճառվումհասմիկ սիմոնյանhttp://www.blogger.com/profile/16104444036377864549noreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-3465673756947180201.post-88761519004756665772017-02-07T05:25:47.188-08:002017-02-07T05:25:47.188-08:00Արփին մեկուկես սերունդ մեծ էր ինձնից, ես անչափահաս...Արփին մեկուկես սերունդ մեծ էր ինձնից, ես անչափահաս էի, ու մեզ կարդում էին Արփիի բանաստեղծությունները ու ասում՝ այսպես չգրեք երբեք: Հետո ասում էին՝ Արփիից սովորեք: Հետո հիշում եմ՝ միջոցառումներ կային գրական-գեղարվեստական, Արփիի գործերը սովորում էինք անգիր:

Արփին մեծ գլխարկներով աղջիկն էր, բայց Արփիի տեքստերի բարձրացրած աղմուկները իր գլխարկներից մեծ էին մի քանի տասնյակ անգամ:

Արփին իմ տեսած առաջին ամենահետաքրքիր ճամփի ընկերն էր: Գնում էինք Ֆրանսիա, ես առաջին անգամ ինքնաթիռ էի նստելու ու վախենում էի սարսափելի: Ամբողջ ճանապարհին պատմում էր, խոսում, կատակում, ինքը նման էր մեծ ու հորդահոս, լիքը բան տեսած ու զվարթ գետի: Արփին սարսափելի կռվարար էր, բայց էդ կռիվներից միշտ չէ, որ ստեղծվող բան կար:

Ես Արփիի պոեզիան եմ սիրում, իր արձակի հետ էդքան էլ չունեմ, չնայած Արփիին սիրել եմ հենց պատմվածքով: Հեռավոր 2000-ականներն էին՝ մոտ 15 տարի առաջ, Գրական թերթում կարդացի «Երեք նկար»-ը: Ֆորմայով արձակով էր, շնչառությամբ՝ մեծ ու սքանչելի բանաստեղծություն: Էդ ժամանակ հասկացա՝ ես էլ եմ ուզում գրել բանաստեղծություն, միայն բանաստեղծություն:

Ժամանակին իմ սիրած գրողների գործերից մեծ կտոր հատվածներ արտագրում էի օրագրերիս մեջ, տետրերում, ահագին ժամանակ չէի հասկանում, թե ինչու եմ արտագրում, գիրքը ունեի, ուզածս պահին կարող էի բացել ու կարդալ, հետո հասկացա, որ արտագրելու ընթացքում ես նույնանում եմ գրողի հետ, ու դա իմ տեքստն է դառնում: Երբ արդեն բլոգը ունեի, հաճախ էին շարած տեքստեր ուղարկում, որ հրապարակեի, ինչը չէր լինում, որովհետև բլոգս մի պարզ ու հիմար սկզբունքի վրա է հենվում. էստեղ էն բոլոր տեքստերն են, որ ես կուզեի գրած լինել: Ես կուզեի նաև Արփիի էս պատմվածքի հեղինակը լինել, բայց միայն ընթերցողն եմ ու շարողը: հասմիկ սիմոնյանhttps://www.blogger.com/profile/16104444036377864549noreply@blogger.com