ֆոտոշարք ծովափին



Թոմաս Էլիոթ




*
Հսկայական ծովի հանդեպ
Միայնակ եմ ես:
Ահա արդեն որերորդ անգամ,
Երբ արցունքներն են սեղմում կոկորդս,
Հեռանում եմ տնից:

ԻՍԻԿԱՎԱ ԹԱՔՈՒԲՈՔՈՒ

ճապոնական պոեզիա


VII - XVIII դարեր


Ճապոնական պոեզիա
ռուսերենից թարգմ. և կազմեց Այդին Մորիկյանը


<<Նաիրի>> հրատարակչություն
Երևան, 1993թ.  


ԲԱՍՅՈ

*
Մերկացած ճյուղին`
Միայնակ ագռավ:
Աշնան երեկո:
*
Թեքվել է ուռին և նիրհում է լուռ:
Ու թվում է ինձ, թե սոխակը այն`
Հոգին է նրա...

*
Հեռացող գարուն:
Թռչունների ողբ: Ձկների աչքեր`
Արցունքներով լի...

Բիլլի Քոլինզ | Billy Collins

(ծնվ. 1941թ, ԱՄՆ)

Որոշ oրեր

Օրեր կան, երբ մարդկանց նստեցնում եմ սեղանի մոտ իրենց տեղերում
ծնկների մոտ ոտքերը ծալում եմ
և հնարավորության դեպքում
ամրացնում եմ փայտե նիհարիկ աթոռներին

Հովհաննես Գրիգորյան. Բոլորովին ուրիշ աշուն


Հովհաննես Գրիգորյան
(ծնվ. 1945թ. Գյումրի)

Բոլորովին ուրիշ աշուն
(բանաստեղծություններ)

<<Սովետական գրող>> հրատարակչություն
1979թ.  Երևան 

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպէս նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...

Հովհաննես Գրիգորյան. Երկու Ջրհեղեղի արանքում

 
Հովհաննես Գրիգորյան
(ծնվ. 1945թ. Գյումրի)

Երկու Ջրհեղեղի արանքում
(բանաստեղծություններ)

<<Նաիրի>> հրատարակչություն
1996թ.  Երևան 


ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ

Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն.
քսաներորդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել...
Արտաքին նշանները` բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ,
սիրտը` կոտրված մի քանի տեղից...
Տեսնողներին խնդրում ենք
շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար...

Գրքառատ, գրքատյաց տարի էր



Հասմիկ Սիմոնյան
Երևանը օրեցօր դառնում է բուտաֆորիաներով բտված քաղաք: Դեկորատիվ են նաև տոները, այդ թվում` և գրքի մայրաքաղաքի հռչակումը: Այս տարի գրքի քաղաքում ես մի քանի անգամ որոշեցի թարգել գրականությամբ զբաղվելը, բացեցի գրական գործակալություն, բայց քանի որ պետք էր գոյությունս քարշ տալ գրողի համար անձուկ կյանքում, ընդունվեցի աշխատանքի, որի ընթացքում չեմ հասցնում ո'չ գիրք կարդալ, ո'չ գրել: Նրանք, ովքեր գրում են, հերոս են: Ես վաղամեռիկ հերոս եմ: Այսօր դեկտեմբերի 20-ն է, ես վերջնականապես զզված եմ կյանքից, կարոտում եմ գրքերն ու գրականությունը: Մտածում էի գիրք տպել, մրցանակ շահել, քիչ առաջ նայեցի, ուշացրել եմ բոլոր հնարավոր մրցանակաբաշխություններին մասնակցելու վերջնաժամկետները: Ես կարիք ունեմ աշխարհի վերջի, գոնե իմ աշխարհի վերջին, գրողը տանի:

տեսնել ամբողջականն այստեղ՝   yerkir.am

ֆոտոշարք ատրճանակով


Սալվադոր Դալի




Կրակոց

Արտակ Նազարյանին
և հայրդ էլ քո հայրը չի լինի
չի ասի տաք խոսքեր
կամ մի գնա
փողոցը կընկնի ոտքերիդ տակ սպիտակ ու ճմրթված թղթի պես
(հիշիր, պա, օրերն այս, երբ ես հիվանդ էի գրիպով
ու քայլում էի անձրևի տակ տարտամ հույսով գտնելու աշխատանք
և մի ուհի մուրացկան անտաշ ու բթացած մատներ ուներ
կյանքը ծխել էր նրան ու թքել պատի տակ,
սրան հիշիր, պա, հետո մենք էլ ժամանակ չենք ունենա հիշելու)

Յոհան Սեբաստիան Բախ | Jóhann Sebástian Bach

(1685թ. մարտ 21-1750թ. հուլիս 28)

Ի փառաբանումն ամենաբարձր մենակ Աստծու
և իմ հարևանի` նրանից սովորելու համար:
բնաբան Փոքր երգեհոնի գրքից, 1717թ.

Անչափ հեշտ է նվագել երաժշտական գործիքի վրա. ընդամենը պահանջվում է գտնել ճիշտ ստեղնը ճիշտ ժամանակին, ու գործիքն ինքն իրեն կնվագի: Մի բաժակ սուրճ բերեք, քանի չեմ վերածվել այծի: Ես շատ եմ աշխատել: եթե ինչ-որ մեկն էլ իմ չափ աշխատեր, կհասներ նույն արդյունքի, ինչ` ես: Իմ վարպետը տարօրինակ

Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է

1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովի ժամանակ որոշում ընդունվեց` յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը տոնել որպես Պոեզիայի համաշխարհային օր: Օրվան նվիրված տոնական առաջին հանդիսությունը նշվել է Փարիզում:
Երբեմն այս տոնը նշվում է հոկտեմբերին կամ նոյեմբերին, երբեմն հոկտեմբերի 5-ին, ավելի հաճախ 20-ին` հռոմեացի բանաստեղծ Վիրգիլիոսի ծննդյան օրը:
թարգմ. նյութը` Վիքիպեդիայից
ՊՈԵՏՆԵՐԻ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(հին եգիպտական պոեզիա)

Հին եգիպտական պոեզիա



ԱՍՈՒՄ Է ԱՂՋԻԿԸ 

Քո սերը սուզվեց մարմնիս ու արյանս մեջ,
խառնվեց նրանց հետ, ինչպես գինին ջրի,
ինչպես թուրինջը քաղցր համեմունքի,
կամ ինչպես կաթը ոսկեգույն մեղրի հետ:

Օ՜, ե՛կ քրոջդ մոտ,
ինչպես թռչող ձին` դեպի մրցադաշտ,
ինչպես ցուլը` դեպի
մսուրը վազող:

Քո սերը պարգև է երկնային,
ծղոտը հրդեհող կրակ,
թռիչքի պահին որս բռնող արծիվ:

ԱՍՈՒՄ Է ՏՂԱՆ 

Ես շփոթվում եմ ջրի հմայքից,
կարծես իմ քրոջ շուրթերը լինեն
չբացված լոտոս, կրծքերը` նարինջ,
ուժ չունեմ նրա գրկից հեռանալու:

Սոհրաբ Սեփեհրի

سهراب سپهری 
(1928-1980թթ. Իրան)

ԼՈՒՅՍԸԵՍԾԱՂԻԿԸՋՈՒՐԸ

Չկա ամպ,
Չկա քամի,
Նստում եմ ավազանի եզրին,
Ձկների խաղը,լույսը,ես,ծաղիկը,ջուրը«և
Ապրելու մաքուր ողկույզ։

Մայրս ռեհան է քաղում,
Հացռեհան եւ պանիր,
Անամպ երկինքթաց ծխածաղիկներ,
Մոտիկ փրկություն՝ բակի ծաղիկների արանքում։

Պղնձե ամանի մեջ
Լույսը ի՜նչ նազանքներ է թափում,
Ելարանը
Բարձր պատի վրայից
Իջեցնում է առավոտին։
Ամեն բանի թաքուն ժպիտի ետեւում
Մի ճեղք ունի ժամանակի պատը,
Որտեղից իմ դեմքն է երեւում։

Բաներ կանոր չգիտեմ,

Առակ. գեղեցկություն` ըստ ցանկության

Ոմն երիտասարդ չէր կարողանում իր համար կյանքի ուղեկից ընտրել. կամ դեմքը բավարար գեղեցիկ չէր համարում, կամ մարմինն էր ոչ ցանկալի, կամ նիհար էր, կամ էլ շատ գեր... Բայց մի անգամ բախտը նրա հաջողեց, ու նա հանդիպեց հրաշագործ կախարդին, որն իսկույն համաձայնեց օգնել տղային:
- Վերցրու այս լուցկին, - ասաց հրաշագործը` մեկնելով այն տղային, - ու հենց պատրաստ լինես, ջարդիր այն ուզածդ աղջկա առաջ, ու աստիճանաբար նա կդառնա հենց այնպիսին, ինչպիսին որ դու ես ուզում:
Եվ ահա երիտասարդի ընկերներն ու բարեկամները նկատեցին, որ նա սկսեց հանդիպել մի աղջկա հետ, որն օրեցօր գեղեցկանում էր: Շուտով նրանք ամուսնացան:
Բայց մի տարի անց բոլորը սկսեցին նկատել, որ աղջիկը ակնհայտ տգեղանում է, հատկապես դեմքը, և մարմինն էլ այն չէր այլևս: Ամենաշատը տխրել էր երիտասարդը: Ու նա գտավ կախարդին, որ ժամանակին լուցկին էր տվել ու բարկացած գոռաց.
- Խաբեցիր ինձ, ծերուկ: Կախարդանքն անհետացավ, էլ չի գործում: Ինչո՞ւ:

Առակ. Աստված խոհանոցում

Մայրը հարցրեց երեխային.
- Գիտեի՞ր, որ մինչ դու խոհանոցից թաքուն կարկանդակ էիր թռցնում, Աստված այստեղ էր:
- Ըհը:
- Ու որ ինքը ամբողջ ժամանակ քե՞զ էր նայում:
- Հա, գիտեմ:
- Ու ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր ասում քեզ:
- Ասում էր` բացի մեզնից էստեղ ուրիշ մարդ չկա, մի քիչ ինձ համար էլ վերցրու:




թարգմ. ռուսերենից հասմիկ սիմոնյանը
2012

Օշո | चन्द्र मोहन जैन

(1931-1990թթ.)








Ուսում

Ամազոնից ոչ շատ հեռու ապրում էր մարդակերների ցեղը: Աստիճանաբար նրանք կերան ցեղակիցների մեծ մասին, ու մնաց երկու-երեք հարյուր հոգի: Հետո էլի իրար սպանեցին ու կերան: Եվ ահա օրերից մի օր այդ կողմերում աշխատելու եկավ ավետարանական քարոզիչը: Եվ ի զարմանս վերջինի` ցեղապետը խոսեց նրա հետ հրաշալի մաքուր անգլերենով: Քարոզիչը հուզված բացականչեց.
- Ախր ինչպե՞ս, դու փայլուն տիրապետում ես անգլերենի, նույնիսկ օքսֆորդյան նկատելի բարբառ ունես, ու դրանով հանդերձ` դեռ մարդակեր ե՞ս:

Լեոնիդ Ենգիբարյան

(1935թ. մարտ 15- 1972թ. հուլիս 25)


ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եմ մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» պատվիրանը համարում եմ հիմքից սխալ: Բազմաթիվ մասնագիտություններ եմ փոխել, և քսաներկու տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալը: Գրելն էլ եմ հենց այդ ժամանակ սկսել` ակամա: Հեղինակներից ոչ մեկը չէր ուզում ինփ հետ աշխատել. հարկ եղավ, որ ինքս սցենարիստ դառնայի: Ինձ դուր եկավ: Հիմա սարսափահար մտածում եմ` հանկարծ ու մի իսկական սցենարիստ հայտնվի...
Սիրում եմ ծովը, աշունը... Վինսենթ Վան Գոգին...:
Վախենում եմ բարեկեցությունից:
Կյանքում ինձ համար գլխավորը` պատասխանատվություն զգալ մեր շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի համար:

Եղիշե Չարենց

(1897թ. մարտ 13 - 1937թ. նոյեմբերի 27)


*
Երևան:
Աստաֆյան փողոց:
Քնթաթախ:
Աչքերին փոշի:
Խաղաղ — խաղող — քաղաք:
Ու զռռոցը — «Ա՛ — ի՛ա՛ — ի՛ա՛ — ի՛ » —
Իշու,
Էշան,
Էշի...
Ծույլ,
Դանդաղ:
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման —
Տոթ,
Ամառվա փոշի —
Երևա՛ն,
Երևա՛ն,
Երևան...

Արմեն Շեկոյան

(ծնվ. 1962թ.)

ՎԱՂՎԱ ՕՐ

Եթե մի օր, ամենաուշ ժամին
ցերեկվա երկիրը խլրտա թարթիչներիդ տակ,
միակ ժամանակդ մի կորցրու իզուր,
միակ գրիչդ գցիր ձեռքիցդ
(եթե ունես իրոք),
գրպաններդ թափ տուր մաշված պատկերների փոշուց,
կիսատ երգդ կախիր լվացքի պարանից
և դուրս եկ քաղաք,
որի ամենագեղեցիկ մայթին
(եթե ունես իրոք),
դու կհանդիպես անցնող աշնանը:

Եթե մի օր, ամենաուշ ժամին
տերևների դեղինը խլրտա թարթիչներիդ տակ,
միակ ժամանակդ մի կորցրու իզուր,
ամենագեղեցիկ մայթին մի մնա երկար,
հետևիր անցնող աշնանը,
մտիր ամենամոռացված զբոսայգին,
նստիր ամենասառը կարուսելի ձին,
մտքիդ թռիչքը խառնիր երեխաների ուշացած հայացքներին,
և երեխաներն իրենց աչքերում կպահեն
աշնան հիշատակը:

Արմեն Շեկոյան. Ձեզ հետ միասին


Արմեն Շեկոյան
(ծնվ. 1953թ.) 


Ձեզ հետ միասին
(բանաստեղծություններ)


<<Սովետական գրող>> հրատարակչություն
1979թ. Երևան




ՀԱՅԱՍՏԱՆ


1.
Դու ապրում ես լեռներիդ մեջ վայրի,
դու հոսում եմ ջրերիդ հետ ուրախ,
դու պարզ ընդգծված ես արեգակի ֆոնին,
դու միշտ ժպտում ես քարտեզներից ժլատ,
դու ինձ հետ ապրում ես
այս համեստ կահավորված սենյակի մեջ
և հիմա
լուսամփոփից կաթում ես թղթին:


Իմ հայրենիք, ահա դու կրկին
ծեծում ես պատուհանները հնօրյա խրճիթներիդ,
այցելում ես բակերը բոլոր
և նորից ստուգում ես
տրամադրությունը հուշարձաններիդ:
Սակայն, ինքդ քեզ հասնելու համար
Ժամանակը դարձյալ քիչ է թվում:


Իսկ մենք...
ամենասովորական լեռնագնացներ ենք,
որ ծնվեցինք`
քո մարմնով անվերջ բարձրանալու համար:

Արմեն Շեկոյան. Անձրև, անձրև, մի արի

Արմեն Շեկոյան 
(ծնվ. 1953թ.)


Անձրև, անձրև, մի արի
(բանաստեղծություններ դպրոցական կրտսեր տարիքի համար)

<<Սովետական գրող>> հրատարակչություն
1982թ. Երևան


Իշուկի ականջներն ու խելքը

Կենդանիներին
Խելք էին բաժանում,
Հերթով գալիս էին,
բաժին ստանում:
Ամենավերջում
Եկավ իշուկը,
Երբ դատարկվել էր
Խելքի պուտուկը,
Եվ մնացել էր
Մի պուտ, մի պուտ խելք...

Արմեն Շեկոյան. Վարդավառ


Արմեն Շեկոյան
(ծնվ. 1953թ.)

Վարդավառ
(բանաստեղծություններ դպրոցական կրտսեր տարիքի համար)

<<Արևիկ>> հրատարակչություն
1989թ. Երևան

Ագռավը

Կռռաց, կռռաց ագռավը
Ամբողջ տարի մեր բակում:
Տատս ասաց. - Ագռավը
Վատ բաներ է գուշակում:

Կռռաց, կռռաց մեր բակում,
կռռաց այստեղ ու այնտեղ,
Տեսավ` բան չի գուշակում,
Թռավ-գնաց ուրիշ տեղ:

Շունն ու գայլը

Մի շուն ասաց մի գայլի.
- Էդպես հպարտ մի քայլիր,
Էն դու չէի՞ր` գողի պես
Հոտը արիր երկու կես,
Մտար գողի պես փարախ
Ու հեռացար փախեփախ:
Թշնամի ես, թշնամի,
Շունն էդպես բան չէր անի:

Գայլը ասաց. - Շուն ախպեր,
Ի՞նչ է, ուզում ես կախվե՞մ:
ԸՆտանիքով վեց շունչ ենք,
Մեղավո՞ր ենք, որ շուն չենք:

գրողներն ու կանայք


Ջեկ Լոնդոնն ու իր կինը



Տարեդարձից հետո

Ահա և բոլորը գնացին
մնացին միայն կեղտոտ ափսեները, մոխրամանները,
և մենք` երկուսով,

ինչ հրաշալի է իմանալ,
որ դու
գիշերամուտին
ինձ հետ մենակ ես մնացել,

դու չես հեռացել.
անկողինը բաց է,
և կրկին 
ձգտում ենք իրար
և առավոտյան, նորից ծիծաղելով,
մենք արթնանում ենք միասին:

Խուլիո Կորտասար







Կոբո Աբե | 安部公房

Կոբո Աբեն (Աբե Կիմիֆուսա) ծնվել է 1924թ. մարտի 7-ին, Տոկիոյի Կիտա քաղաքում(մահացել է 1993թ.): Ճանաչված ճապոնացի գրող է, դրամատուրգ ու սցենարիստ, ետպատերազմյան ճապոնական ավանգարդի առաջատարներից մեկն է: Կոբո Աբեի <<Ավազուտների կինը>>, <<Ուրիշի դեմքը>> և <<Այրված քարտեզը>> վեպերի հիման վրա 1960-ականներին ռեժիսոր Հիրոսի Տեսիգահարան ֆիլմեր նկարահանեց:


Կյանքն ու ստեղծագործությունը
Մանկությունն անց է կացրել Մանջուրիում, ուր 1940-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա վերադարձել Ճապոնիա` շարունակելով Սեյձե դպրոցում միջնակարգ կրթությունը: 1943թ.
ընդունվում է Տոկիոյի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ուսանող ժամանակ` 1947թ., ամուսնանում է նկարչուհի Մատի Աբեի հետ, որը հետագայում մեծ դեր կխաղա, հատկապես գրքերի և թատերական դեկորացիայի ձևավորման հարցում: 1948թ. Աբեն ավարտում է համալսարանը, բայց պետական քննությունները ձախողում է` զրկվելով հետագայում պրակտիկ բժիշկ աշխատելու հնարավորությունից:

Գաբրիել Գարսիա Մարկես | Gabriel García Márquez

(1927-2014թթ., Կոլումբիա)


Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել է 1927թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում, ծնողներն են Գաբրիել Էլիջիո Գարսիան ու Լուիզա Սանտյագա Մարկեսը: Գարսիա Մարկեսի ծնվելուց հետո հայրը սկսում է դեղագործությամբ զբաղվել: 1929թ. հունվարին ծնողները տեղափոխվում են Սյուքր, իսկ փոքրիկ տղան մնում է Արակատակայում` մորական տատի` դոնյա Տրանքուիլինա Իգուարանի և պապի` գնդապետ Կոլոնել Նիկոլաս Ռիկարդո Մարկեսի մոտ: Ինը տարեկան էր, երբ մահացավ պապը, ինչից հետո տեղափոխվեց ծնողների մոտ` Սյուքր, ուր հայրը դեղատան սեփականատեր էր:

Երիտասարդ տարիքում, երբ ծնողները դեռ նոր-նոր էին սիրահարվել, նրանց սերը հանդիպեց Լուիզա Սանտյագայի հոր` գնդապետի դաժան առարկությանը:

գրողներն ու գրամեքենան

Կուրտ Վոնեգուտ

Վարուժան Վարդանյան. կեղտոտ սենյակ


Վարուժան Վարդանյան
(1948-2010թթ.)

կեղտոտ սենյակ
(բանաստեղծություններ)

<<Արեգ>> հրատարակչատուն
1994թ. Երևան


ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՄ ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպիսին պետք  է լինի այս գրքի առաջաբանը և ով պետք է այն գրի:
Սկզբում վճռել էի այդ նպատակով օգտագործել ինքնակենսագրական բնույթի այն նյութերը, որ բավականաչափ ունեմ, և ինչ կարելի էր տպագրել բանաստեղծությունների հետ համատեղ: Կային նաև հետաքրքիր նոթագրություններ իմ ժամանակակիցների մասին այն մարդկանց, որոնց հետ արվեստում այս կամ այն կերպ շփվել էի և որոնք տպավորվել էին իմ մեջ:
Այդպիսի մտորումների մեջ էի, երբ ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց այդ ամենը չխառնել գրքի գործերին և առիթի դեպքում տպագրել առանձին գրքով:
Հետո սկսեցի խորհել, թե ով, այնուամենայնիվ, պետք է խոսք գրի իմ մինչ այսօր արած գործի մասին: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր առաջնային արվեստաբաններից մի երկուսն այդ կանեին և եթե անկեղծ լինեմ, նրանցից մեկն իր առաջարկն էր արել, մյուսն էլ հաճույքով տվել իր համաձայնությունը, բայց նրանցից ոչ մեկն իսկապես չէր սիրում ոչ իմ արվեստը, ոչ էլ իմ անձը, էլ ինչ կարիք կար Հայաստանում կուտակված լիքը կեղծիքին մեկն էլ ավելացնել

Մարտի 3-ը գրողների միջազգային օրն է

 http://www.pen-international.org/ 
Այն նշվում է ՊԵՆ ակումբի կողմից 1986թ. մարտի 3-ից մինչ այսօր: Ակումբի անվանումը առաջին տառերից է առաջացել` (Poets, Essayists and Novelistsբանաստեղծներ, էսսեիստներ, վիպասաններ, չնայած իրականում այն ներառում է գրական բոլոր ժանրերով զբաղվողներին, նաև լրագրողներին ու պատմաբաններին:

Միջազգային Պեն ակումբը գրողների համաշխարհային ասոցացիա է, որն հիմնադրեց անգլիացի գրող Քեթրին Էյմի Դոուսեն Սքոթը 1921թ. Լոնդոնում:  Ակումբի առաջին նախագահ նշանակվեց Ջոն Գոլսուորսին: Առաջին անդամներից էին Բեռնարդ Շոուն, Ջոզեֆ Քոնրադը և այլք: