Բլոգն այս, որ ստեղծվել էր ավելի վաղ` հեռավոր 2009ի մի սիրուն իրիկուն, նույնքան սիրուն կերպով և' աչքիցս էր հեռու, ու մանավանդ` սրտիցս:
Բայց տարօրինակն էն էր, որ անգամ էդ անխնամ բլոգավերակում ուրվականներ էին շրջում, և մեկը չէր, կամ երկուսը, այլ միանգամից տասնյակներ, բնականաբար` տարվա կտրվածքով:
2010ի դեկտեմբերի վերջին գալ-գնացող մի քանիսը նույնիսկ մշտական ընթերցողի հետք էին թողել բլոգիս պատին ու գնացել: Սիրտս լցվեց, ու 2011ի հունվարից ասացի` վերջ, ու...
Ես` Հասմիկս` դուստրը Գագիկ Սիմոնյանի,
Բլոգամրոցն իր այս հիմնադրեց
Բլոգսփոթ գետի ափին
Պոեզիայի բերդի վրա
Ի հզորություն
Ընթերցողների
Եվ ի ահաբեկում ոչ ոքի
Աստվածներից հեռու
2011թվի փետրվար ամսին
Արարատյան լեզվով
Լեզվով հայերեն

պտույտ մը բլոգիս թաղերում