խորհուրդներ բանաստեղծին. Ֆեդերիկո Գարսիա Լորկա


Բանաստեղծության ու ծառի տարբերությունը նույնն են, ինչ գետակի ու հայացքի միջև:

Ոչ օճառի փրփուրներ և ոչ էլ կապարե փամփուշտներ. իսկական բանաստեղծությունը պետք է լինի անտեսանելի:

Սովորիր աղբյուրից, ով ջերմացնել գիտի գիշերային այգիները, և ոչ ոք չգիտի, թե երբ է նա ծիծաղում և երբ` արտասվում, երբ է սկսվում նա և երբ` վերջանում:

Խաչմերուկներում ուղիղ երգիր:

Մի զրկիր բանաստեղծությանը մառախուղից. այն երբեմն չորությունից փրկում է, անձրև դարձիր:

Բառի կառուցվածքն ու հնչողությունը նույնքան խորհրդավոր են, որքան բառի իմաստը:

Երբեք ոչինչ մի' բացատրիր ու մի' ամաչիր թիթեռնիկի ու գետաձիու առաջ  հավասարաչափ հուզվելուց:

Քո օրապահիկը հյուսիսում գինին ու աստղերն են, հարավում` հացն ու անձրևը:

<<Ոչ>> բառը տեսնելիս վերևում գրիր <<Այո>>, իսկ <<Այո>>-ին պատահելիս միանգամից ընդգծիր:

Նկատի ունեցիր և հիշիր, որ գորտն անխնա քննադատում է ծիծեռնակի խենթ թռիչքը:

Երբ սկսվում է <<իջիր` ես նստեմ>>-ը, ջարդիր աթոռն ու էդ խաղերը չխաղաս:

Երջանկության կամ վախի սահմանագծին անգամ մի մոռացիր գիշերը քնելուց առաջ <<Հայր մեր>>ն ասել: 

Իրիկնամուտի անհանգիստ խառնաշփոթում, երբ մարդիկ հոգոց են հանում, իսկ ծառերի գլուխները` ճեղքվում թռչուններից, անջատիր սիրտդ ու հարմարվիր մայրամուտի լայն թիերին:

Եթե ծովն է թախծում քեզ համար, ուրեմն անհույս ես:

թարգմ. ռուսերենից/անգլերենից հասմիկ սիմոնյանը
2012

No comments:

Post a Comment