Վարուժան Վարդանյան

(1948-2010թթ.)

*
Որքան երերուն է քո ստվերը
ճակատագրի ցուցամատի առաջ:
Որքան հիշաչար է արյունը:
Որքան կորուստներ է պահանջում չփակվող վերքը:
Որքան քնքշանք ունի իր մեջ սիրո կոտրված սրունքը:
Որքան ուժգին են փչում դժբախտության հողմերը:
Որքան վարագույրներով է վարագուրված հույսը:
Որքան լռություն կա թաքնված արցունքներից առաջ:

կատուներն ու նրանք (ֆոտոշարք)

Ես ուզում էի ստեղծել իրականին մոտ մի կատու, որ տեսնում էի փողոցների խաչմերուկներում, ոչ նրանցից, որ ապրում են տներում: Այդ երկուսը ոչ մի ընդհանուր բան չունեն: Փողոցի կատուն ցցված մորթի ունի, ոնց որ սատանա լինի, ու եթե նայեց քեզ, թվում է, թե իսկույն ցատկելու է դեմքիդ վրա: Պաբլո Պիկասո

 Ես կուզենայի, որ գրածներս լինեին կատվի չափ խորհրդավոր: Էդգար Ալան Պո
Սեմյուել Բեքեթ

Տեսողական պոեզիա

Ալդո Չափարո. Չափազանց ուշ է երիտասարդ մեռնելու համար
Տեսողական պոեզիան պոեզիա է կամ արվեստ, որտեղ տեսողական համաձայնություն կա տեքստի, պատկերների ու խորհրդանիշերի միջև, ինչը շատ կարևոր է աշխատանքից փոխանցվող ազդեցության համար: Երբեմն այն կարող է հղվել` որպես կոնկրետ պոեզիա. եզրույթ, որ հակասում է տեսողական պոեզիային` միաժամանակ լինելով հոմանիշը:

Տեսողական պոեզիան խորը ազդեցություն է կրել Ֆլյուքսուսից, որը սովորաբար նկարագրվում է իբրև ինտերմեդիա:  Եթե ինտերմեդիայի նպատակն է ջնջել տարբեր լրատվամիջոցների միջև եղած տարբերությունները, ապա տեսողական պոեզիան

ԿԱՏՈՒԻ ՄԸ ՅՈՒՇԱՏԵՏՐԻՆ (ֆոտոշարք)

Խուլիո Կորտասար

Եթէ թաղին մէջ տասը կատու կայ
Մէկ հատը դուն ես

Եթէ թաղին մէջ հարիւր կատու կայ
Մէկը նորէն դուն 
Սակայն այս անգամ հարիւրէն մեկն ես

Իսկ շոյանքիս տակ լոկ մէկ հատ կատու
Հարիւրին հարիւր
Այդ կատուն դուն ես

Զահրատ
Հերման Հեսսե

Ուիսթեն Հյու Օդեն | Wystan Hugh Auden

(1907-1973թթ. Անգլիա)

ՏԱՊԱՆԱԳԻՐ ԲՌՆԱԿԱԼԻՆ

Նա ամեն ինչում ձգտեց հասնեմ կատարելության:
Նրա հորինած պոեզիան բնավ անմատչելի չէր:
Մարդու թույլ կողմը նա ճանաչում էր հինգ մատի նման,
Մեծ բանակների ու նավատորմի սիրահարն էր ծեր:
Երբ նա ծիծաղեց,
Բոլոր մեծարգո սենատորները մեռան ծիծաղից:
Իսկ երբ գոռգոռաց, երեխաները մահացան քաղցից:

Ուիսթեն Հյու Օդեն | Wystan Hugh Auden


(1907-1973թթ. Անգլիա)
 Օդենն անգլո-ամերիկյան բանաստեղծ է, 20-րդ դարի առաջատար դեմքերից մեկը գրական դաշտում:

Ծնվել է Յորքում 1907թ. փետրվարի 21-ին: Հայրը բժիշկ էր, ակադեմիկոս: Օդենը կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում, որն ավարտում է 1928թ.-ին: Այնուհետև մեկնում է Բեռլին և մեկ տարի անց վերադառնալով Անգլիա` աշխատում է որպես ուսուցիչ: Վաղ շրջանի բանաստեղծությունները նրան բերեցին հեղինակություն` որպես սրամիտ և տեխնիկապես հմուտ գրողի: Նա սկսում է համագործակցել Քրիսթոֆեր Իշերվուդի հետ, ում հետ ծանոթացել էր դպրոցում խաղերի ժամանակ:

Թվիթեր-բանաստեղծություն նախագիծ

2011թվականի մարտին Նյու Յորք Թայմզը   դիմեց չորս բանաստեղծի` Էլիզաբեթ Ալեքսանդրին, Ռոբերտ Փինսքիին, Քլաուդիա Րանքայնին և Բիլի Քոլինզին` մասնակցելու նոր ու փորձարարական նախագծում` <<Թվիթեր-բանաստեղծություն նախագիծ>>:

Կանոններն են` 140նիշից չանցնել, մեկ թվիթ/մեկ բանաստեղծություն: Այս սահմանափակումը թույլ է տալիս, որ բանաստեղծություններից յուրաքանչյուրը արտահայտի կարճ հաղորդակցության նոր արվեստը:

Հովհաննես Գրիգորյան. Հրեշտակներ մանկության երկնքից



Հովհաննես Գրիգորյան
(1945թ.-2013թ.)

Հրեշտակներ մանկության երկնքից
(բանաստեղծություններ)

«Զվարթնոց» հրատ.
Երևան, 1992թ.






Աղոթք

Չորս քայլ վեր... սահման է:
Չորս քայլ վար... սահման:
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական...

փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է



*
Հայերենը ինձ համար
ամենահուսալի ճանապարհորդական
գործակալությունն է
իմ միակ փոխադրամիջոցը
դեպի վեր ու վար
դեպի ներս ու դուրս
առ Աստված
իմ արկածների խիզախումների ասպարեզը
իմ ցնծուն-թախծոտ վերելք-վայրէջքների լեռը
իմ կինը իմ որդին

Էմիլի Դիքինսըն | Emily Dickinson


(1830-1886թթ. ԱՄՆ)

ՓՈԽԵ՞Լ ԿՆՈՋ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Փոխե՞լ կնոջ զգացմունքը –
Երբ ուղեղս գցեն դուրս,
Կտրեն պեպենոտ կուրծքը,
Դեմքիս դնեն թավ մորուս:

փետրվարի 19ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Թումանյանն աղջկա հետ
*
Դու մի անհայտ Բանաստեղծ եսչըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլասենքզարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

ԳՐԱԴԱՐԱՆՍ

Բազմած են շուրջս նրանք ամեն օր -
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
Ու էսպես` ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր:

Մարիամ Թումանյան. <<Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները>> գրքից

Բանաստեղծին ճանաչում էի 1882թվականից: Իմ ուշադրությունը գրավեց նրա համակրելի և մշտաժպիտ դեմքը: Ամուսինս հեգնանքով ասում էր.
- Քո Պուշկինը եկավ...

Փողոցի շները միշտ փողոցներում չեն մահանում (ֆոտոշարք)

Այնպես խաղաղ էր դրսում, 
այնքան ցուրտ,
որ ոռնում էր մի շուն:
Մոտեցա նրան ու հարցրի.
շուն,
ի՞նչ կա աշխարհում.
ոչինչ, ասաց նա,
տաք տեղ եմ փնտրում: 

ՍԼԱՎԻԿ ՉԻԼՈՅԱՆ
Սալվադոր Դալի

Շառլ Բոդլեր | Charles Baudelaire


(1821-1867թթ. Ֆրանսիա)

ՊԱՌԱՎԻ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ


Փոքրիկ, թորշոմած պառավը հիացմունքից ինքն իրեն կորցրեց, երբ տեսավ այն սիրունիկ մանկան, որին բոլորը փայփայում էին, որին բոլորն ուզում էին հաճոյանալ:
Սքանչելի՜ արարած...
Պառավի նման բեկուն է նա և պառավի պես անատամ ու անմազ:
Եվ պառավը մոտեցավ նրան սիրաշահող ժպիտը դեմքին:
Սակայն ահաբեկված մանուկը թպրտաց` խույս տալով պառավի փաղաքշանքից և տունն իր լացի աղմուկով լցրեց:
Այնժամ բարեսիրտ պառավը մեկնեց իր մշտական առանձնարանն ու այնտեղ անկյունում կուչ եկած լալիս էր ու ասում.
- Ա՜խ, մեր ժամանակն անցել է, խեղճ պառավներիս դուր գալու ժամն անցել է արդեն: Անցել է նույնիսկ միամիտ մանուկներին դուր գալու ժամանակը:
Եվ մենք ահաբեկում ենք նրանց, երբ ուզում ենք սիրել:

Գովազդի փոխարեն պոեզիա

Շոտլանդացի Ռոբերտ Մոնթգոմերին գիշերը  թաքուն գովազդային մեծ պաստառների վրա կպցնում է իր բանաստեղծությունները:
<<Երկու-երեք ժամ ենք տրամադրում, - պատմում է նա, -  երակարաձգելու դեպքում հաստատ խնդիրներ կծագեն, ամեն դեպքում ոստիկաններից պետք է զգուշանալ...>>:


Զահրատ. Բառերուն տակի քերթուածը


Զահրատ
(1924-2007թթ. Կ.Պոլիս)

Բառերուն տակի քերթուածը 
(բանաստեղծություններ)

«Նաիրի» հրատարակչություն
Երևան, 2004թ.








ՑՈԼՔ

Ան և դուն
Կեցեր եք հայելիին առջեւ

Երկու կերպարանք կ'արտացոլայ հոն
- քու կողմդ յատուկ նշան մը դիր
որ չշփոթես

Զահրատ. Առանց խաչի առանց քարի խաչքար





Զահրատ
(1924-2007թթ. Կ.Պոլիս)

Առանց խաչի առանց քարի խաչքար 
(բանաստեղծություններ)

«Նաիրի» հրատարակչություն
Երևան, 1998թ.






ՍԴՐԻՓ-ԴԻԶ

ՆԱԽ հագուիլ պէտք է
ՅԵՏՈՅ արուեստով հանուելու համար

Կիկօ արուեստը սորվեր է ՇԱՏՈՆՑ
ՀԻՄԱ հագուստին կը սպասէ

Տիգրան Չերազ. Արտահերթ ալիք



Տիգրան Չերազ
1960-1983թթ. Հայաստան
Արտահերթ ալիք. 
որոնումը ինչպես գրպանահատի փնտրող ձեռք (բանաստեղծություններ)
<<Զանգակ-97>> հրատարակչություն
Երևան, 2003թ.
ՍԱ ԻՄ ՔԱՂԱՔՆ Է

Փափկասուն առավոտ` անլվա աչքերով,
խանութը բաց արև` գործից ուշացող շողերով,
խառնակիչ քամի, չփլախ ծառերի խռով գանգատ,
Խանկռած փողոցներ, կամարներից ծորացող հումոր,
խախուտ երդիկներ, երկնաքերների խրատող
արհամարհանք,
<<Ամենափրկիչ>> եկեղեցի` մանկությանս
զուլում  հետքերը ուսերին ծեծված,
փեշակի գինն իմացող ժողովուրդ,
կռիվների բազմակետ - անենթակա շարադրանք,
մատիս թել կապեմ, որ չմոռանամ`

Էմիլ Սիորան. Ծնված լինելու անհարմարության մասին



Էմիլ Սիորան
(1911-1995թթ. Ռումինիա)

Ծնված լինելու անհարմարության մասին 
(փիլ. էսսե)

ֆրանսերենից թարգմանեց Նունե Աբրահամյանը

Ինքնագիր գրական ակումբ
Երևան, 2008թ.

·
Չարժե ինքդ քեզ պարտադրել որևէ ստեղծագործություն գրելու ջանքը: Պետք է ընդամենը որևէ բան ասել, որը կարելի լինի շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին:
·
Մարդկանց միջև իրական շփումը հնարավոր է միայն լռությամբ, երևութական ոչ շփումով, խորհրդավոր ու անբառ փոխանակմամբ, որը ներքին աղոթքի է նման:

Գաբրիել Գարսիա Մարկես. Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին





Գաբրիել Գարսիա Մարկես
(1927-2014թթ. Կոլումբիա)

Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին (վիպակ)
ռուսերենից թարգմանեց Հովհաննես Այվազյանը

հեղինակային հրատարակություն
Երևան, 2010թ.



·

Ես քառասուներկու տարեկան էի, երբ սկսեց ցավել մեջքս, դժվար էի շնչում և գնացի բժշկի: Նա նշանակություն չտվեց դրան: «Նորմալ բան է ձեր տարիքի համար», - արձանագրեց նա: «Այդ դեպքում, - առարկեցի ես, - իմ տարիքն է աննորմալ»:

Միշել Բատայ. Տոնածառ



Միշել Բատայ
1926-2008թթ. Ֆրանսիա

Տոնածառ (վեպ)
ֆրանսերենից թարգմ. Լաուրա Մարկոսյանը

«Զանգակ-97» հրատարակչություն 
Երևան, 2002թ.






.
-Հայրի՛կ, ավտոմեքենան անսարքություններ ունենո՞ւմ է:
-Սկզբունքորեն ոչ: Ինչու:
-Անսարքությունը լավ է: Չգիտես, թե ինչ է լինելու: Փոքրիկ մի տոն:

.
Ամեն ինչ ինձ հաջողվում էր, որովհետև ես երջանիկ չէի: Առաջ երջանկությունը էկրան էր կազմում իմ և աշխարհի միջև: Այժմ հուսահատված` ես խելքս գլուխս էի հավաքել: 

.
Ես չդարձա ամենալավը: Ես չդարձա ամենավատը: Ես դարձա անտարբեր:

Հրանտ Մաթևոսյան. Սպիտակ թղթի առաջ





Հրանտ Մաթևոսյան 
1935-2002թթՀայաստան

Սպիտակ թղթի առաջ
(հոդվածներ)

Հայագիտակ հրատարակչություն
Երևան, 2004թ.







·
Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո:
.
...եթե մարգարեները չենք գալիք ժամանակների, ապա գոնե մեր ժամանակների մատենագիրները լինենք:
Բանի աշխարհը.