գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
Այսօր գրականություն է մտնում մի հետաքրքիր սերունդ, որը գրական մամուլում տպագրած ստեղծագործություններով, իսկ ոմանք արդեն` առաջին գրքերով, հավակնում են կարևորվելու ինքնատիպ խոսքով և առաջիկայում գրական ոլորտում նոր ակտիցություն մտցնելու հույսեր են ներշնչում: Արդեն անուններ կարելի է առանձնացնել և այդ անուններից մեկն էլ հաստատապես Հասմիկ Սիմոնյանն է:
Արմեն Ավանեսյան
Գրքի հիմնական հյուսվածքը Սիմոնյանը կայացրել է Արտառոցի, Տրամադրության և Պարադոքսի սեփական ընկալումներով:
հասմիկ սիմոնյան
![]() |
| լուսանկարիչ՝ Սալի Մանն |
- կմրսես, - հիշեցրեց մայրս,
ու գիշերը նրա հետ հեռացավ
քնելու,
իսկ սենյակում մնացին
ծուխն ու
լացի մի տեսակը,
որի անունը չգիտեի…
…ծխապատ բիբերիս միջից
մորս հիշեցումը երբեմն - երբեմն
մրսում էր,
ու ջարդված ապակիների`
գլխի պես ցավոտ
ձայնը թարթում էր աչքերը,
հարևան հիվանդ ու միայնակ կնոջ պես,
որին շտապ օգնության մեքենան
հեռացրեց,
ու փողոցում նրանց ետևից
ձգվեց գիշերը`
ավելի սև ու ավելի երկար…
Subscribe to:
Posts (Atom)


