Արքմենիկ Նիկողոսյան

գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Անսպասելին ամենից հարմար բնութագրականն է Հասմիկի բանաստեղծությանը, անկախ այն հանգամանքից, թե դիտարկում-գնահատում-արժևորումի համար ինչ մասնավորություն է առանձնացված: Զարմացնում է այն վստահությունը, որով նա կառուցում է իր բանաստեղծությունները`

*
ես չգիտեմ ինչպես ապրել, աղջիկ
այս քաղաքում ուր մոլեգնում է նոյեմբերի թախիծը
պատուհանիս տակ հարբած ուրվականները թափառում են ձմռանը
և մեռելներն ինձ ուղեկցում են մինչև շենքի բակ
աղջիկ ես, կին ես, ինչ ես, լսում ես,
ես մենակ եմ հիմա…